Մարզական08:15, 09 Մայիս 2015
Թուրքիայում նախապատրաստվում են օլիմպիական խաղերին, արդեն ծախսել է շուրջ 92 մլն դոլար

Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիան մեծ կարևորություն է տալիս օլիմպիադային (խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար), և իրենք արդեն պատրաստվում են ոչ միայն 2016թ Ռիո Դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին, այլև 2020 և 2024 թվականների օլիմպիադաներին:
Թուրքական «yenisafak.com» լրատվակայքի փոխանցմամբ՝ թուրք նախարարը նշել է, որ շուրջ 857 մարզիկ ներկայումս նախապատրասական մարզումներ են անցկացնում: Թուրք մարզիկները մասնակցելու են նաև այս ամառ Բաքվում կայանալիք Առաջին եվրոպական խաղերին:
Քըլըչը նշել է, որ օլիմպիական խաղերի շրջանակներում թուրք մարզիկների համար հատուկ ծրագրեր են մշակվում, նաև Թուրքիայի ֆինանսների նախարարության հետ համագործակցելով՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերվում մարզիկներին:
Թուրքիայի սպորտի նախարարը նաև նշել է, որ իրենց առաջիկա ծրագրերի մեջ է մտնում օլիմպիադաների նախապատրաստման կենտրոնի ստեղծումը, որտեղ մարզիկները կաշխատեն համակարգմած և բազմակողմանի ծրագրերով: Ըստ նախարարի՝ օլիմպիական խաղերի նախապատրաստության համար արդեն շուրջ 250 մլն թուրքական լիրա (մոտ 92 մլն դոլար) է ծախսվել, ևս 50 մլն լիրա (մոտ 18.5 մլն դոլար) առանձնացվել է որպես պահեստային բյուջե:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |