Տարածաշրջան09:50, 09 Մայիս 2015
Թուրքիայի պաշտպանության նախարար. «Թուրքիան կարող է անցնել պայմանագրային զինծառայության»

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարություն է արել Թուրքիայում պայմանագրային և վճարովի զինծառայության մասին: Ըստ թուրքական «haberaktual.com» լրատվակայքի` Յըլմազը նշել է, որ 4 տարվա ընթացքուm Թուրքիայում երկու անգամ օրենք է ընդունվել վճարովի զինծառայության մասին, նաև կրճատվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը:
Ըստ աղբյուրի՝ թուրք նախարարը նաև հայտնել է, որ Գերմանիան արդեն հրաժարվել է պարտադիր զինծառայությունից և անցել պայմանագրայինի: Գերմանիայի ներքին գործերի նախարարը Իսմեթ Յըլմազի հետ զրույցում ասել է. «Բնակչության աճը դանդաղել է, երիտասարդ բնակչություն չկա: Բանակ ենք զորակոչում, ոչ ոք չի գալիս: Եթե բավարար չափով երիտասարդներ չգտնեք, դուք էլ ստիպված կանցնեք պայմանագրային զինծառայության»:
Յըլմազը նշել է, որ թեև իրենք դա չեն ցանկանում, բայց եթե բնակչության աճը անհրաժեշտ մակարդակի վրա չլինի և ասենք անհրաժեշտ 400.000 զինվորի պահանջարկի դեպքում միայն 100.000 պարտադիր զինծառայող կարողանան հավաքել, ապա իսկապես հարկ կլինի անցնել պայմանագրային կամ ընդհանրապես պրոֆեսիոնալ զինվորական համակարգին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |