Հասարակական07:29, 08 Մայիս 2015
Թուրք ընդդիմադիր գործիչը պահանջում է անհապաղ դադարեցնել հայկական մանկատան ճամբարի ապամոնտաժումը

Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացրած Ստամբուլի հայկական մանկատան ամառային ճամբարի (Քամփ Արմենի) շենքի ապամոնտաժման փորձը բողոքի ալիք է առաջացրել ոչ միայն թուրքահայերի, այլև թուրքերի շրջանում:
Թուրքական «Anka» լրատվական գործակալության փոխանցմամբ` Քամփ Արմենի փլուզման դեմ խիստ քննադատական ելույթով է հանդես եկել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի` «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ – CHP) փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն: Նա հայտարարել է, որ իրենք ակնկալում են մանկատան շինության ապամոնտաժման որոշման կասեցումը:
«Պետության կողմից բռնագրավված հայկական գույքերի շարքում խորհրդանշական արժեք ունեցող և շուրջ 1.500 որբ կամ աղքատ հայ մանուկների օջախը հանդիսացող Թուզլայի հայկական ճամբարի` մայիսի 6-ին սկսված քանդման աշխատանքները հասարակությանը զարմացրել ու զայրացրել է: Քամփ Արմենը, որտեղ մեծացել են հանգուցյալ Հրանտ Դինքը, ում սպանության գործով դեռևս արդարություն չի ապահովվել, և նրա կինը` Ռաքել Դինքը, ինչպես նաև՝ պատգամավոր հարգելի Էրոլ Դորան, հայկական համայնքի համար անգնահատելի հոգևոր արժեք ու կարևորություն ունի»:
Թուրք ընդդիմադիր գործիչը նաև նշել է նաև, որ հայ որբերի ջանքերով կառուցված հայկական որբանոցը առանց այդ էլ երկար տարներ բարձիթողի և գրեթե ավերակ վիճակում է եղել: Այդ առումվով մայիսի 6-ին մեկնարկած շինության քանդման աշխատանքները իրականում ոչ թե ավերման սկիզբն են, այլ` շարունակություն:
«Սակայն երեխաների քրտինքով կառուցված ճամբարի շինությունները պարզապես ճարտարապետական կառույցներ չեն, դրանք նաև պատմական հիշողություն և ժառանգություն են: Այդ հիշողությանը, այդ ժառանգությանը սպառնացողներն անարգում են նաև Հրանտի հիշատակը: Մենք ակնկալում ենք, որ Քամփ Արմենի ապամոնտաժման որոշումը անմիջապես կկասեցվի»,- ասել է Թանրըքուլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |