Հասարակական16:04, 06 Մայիս 2015
Ստամբուլում հայ որբերի նախկին ճամբարի ապամոնտաժումը ժամանակավորապես կանգնեցվել է

Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող հայ որբերի նախկին ճամբարի ապամոնտաժումը ժամանակավորապես կանգնեցվել է: Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի տեղեկացմամբ, այսօր առավոտյան, լուր ստացվեց այն մասին, որ Ճամբարի տարածք են մտել շինարարական մեքենաներ և սկսել են հողին հավասարեցնել այն:
Լուրը ստանալուց հետո հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնել են ճամբար և կանգնեցրել ապամոնտաժումը: Այս պահի դրությամբ Թուզլայի հայկական նախկին ճամբարի տարածքում են գտնվում «ԺԴԿ» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածուներ Գարո Փայլանը, Սեզին Ուչարը, «Նոր Զարթոնքի» ակտիվիստներ և Ճամբարի նախկին սաներից Կարապետ Օնուրօզը:
Գարո Փայլանը իր ֆեսբուքյան էջում հրապարակել է կիսաքանդ ճամբարի լուսանկարը` գրելով «Կպայքարենք հանուն նրա, որ հերթական անգամ չգողանան մեր աշխատանքն ու հույսը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |