Իրավական10:04, 06 Մայիս 2015
Թուրքիայում քանդեցին հայկական մանկատունը, որտեղ մեծացել էր Հրանտ Դինքը

Այսօր` մայիսի 6-ի առավոտյան, քանդել են Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող ամառային ճամբար-մանկատունը, որտեղ բազմաթիվ հայ որբերի թվում ապրել են Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ագօս»-ի հաղորդմամբ` առավոտյան «Kamp Armen» (Արմեն ճամբար) անունով հայտնի մանկատան տարածք մտած շինարարական մեքենաները հողին են հավասարեցրել այն` չնայած վերջին օրերին ճամբարի քանդման դեմ համացանցում սկսված ստորագրահավաքին:
Ճամբարը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից էր: Այստեղ 1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ermenihaber.am-ը, թուրքական իշխանությունները ճամբար-մանկատունը քանդելու և դրա տեղում շքեղ ամառանոցներ կառուցելու թույլտվություն էր տվել: Այդ մասին հայտնել էր Կարապետ Օնուրօզը, ով Հրանտ Դինքի հետ միասին ժամանակին ապրել էր «Kamp Armen»-ում:
Թուրքիայում 4 տարի առաջ օրենք էր ընդունվել փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` արդեն 79 տարի բռնագրավված անշարժ գույքերի վերադարձման մասին: Սակայն Թուզլայում գտնվող ամառային ճամբարը, որը կցված էր Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասում գտնվող մանկատանը, չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակա գույքերի ցուցակում: Թուզլայում գտնվող որբանոցը, որը հիմնականում, որպես ամառային ճամբար է օգտագործվել և ուներ 5.552 քմ տարածք, 1961 թվականին գնվել էր Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Կատարում տեղի ունեցած հարձակումից հետո իսրայելցի լրագրողը նման գրառում է արել սոցցանցում։
Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։
Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |