Տնտեսական07:48, 06 Մայիս 2015
Sozcu. «Թուրքիայում 3.9 մլն մարդ ստրուկի աշխատավարձ է ստանում»

Թուրքիայի կենտրոնական բանկը հրապարակել է զեկույց, համաձայն որի, Թուրքիայում վարձատրության դիմաց աշխատողների 35 տոկոսը ստանում է նվազագույն և նվազագույնից ցածր աշխատավաձ: Ընդ որում նշյալ 35 տոկոսից միայն 12 տոկոսն է ստանում նվազագույն աշխատավարձ, իսկ մնացյալ 23 տոկոսը դրանից էլ ավելի ցածր վարձատրության դիմաց է աշխատում:
Թուրքիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 949 թուրքական լիրա (167.900 ՀՀ դրամ):
Թուրքական «sozcu.com» լրատվական կայքը, նշելով կենտրոնական բանկի զեկույցում ներկայացված է 2011-2013թթ. տվյալները, հավելում է, որ ըստ Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության` 2013-ին այդ երկրում վարձատրության դիմաց աշխատողների թիվը կազմել է 17 մլն մարդ:
Աղբյուրը հաշվարկել է, որ 17 մլն-ից մոտ 6 մլն-ը (35%), ստանում է նվազագույն և ավելի ցածր աշխատավարձ: Այդ 6 միլիոնի 23 տոկոսը (3 մլն 910 հզ) ստանում է նվազագույն աշխատավարձից ցածր վարձատրություն: Թուրքական կայքի բնորոշմամբ` այդ մարդիկ ստրուկի պես են աշխատում: Ստրկական պայմաններում հայտնված նշյալ մարդիկ կազմում են արդյունաբերության ոլորտի աշխատողների 38.2, շինարարության` 41.3 և գյուղատնտեսության` 72 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտահանողների խորհրդի տվյալներով՝ Գերմանիա արտահանումը նախորդ տարվա համեմատ աճել է 9․4%-ով՝ հասնելով 13․1 մլրդ դոլարի:

Յաշար Գյուլերը նշել է, որ վճռական են զարգացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում

Դա Թուրքիայում հանրային լայն քննարկումների առիրթ է դարձել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |