Մարզական11:36, 04 Մայիս 2015
Թուրք մարզիչը հերքել է Օզբիլիսի նկատմամբ ազգային խտրականություն դնելու մասին լուրը

Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի թուրք մարզիչ Մուրաթ Յաքընը մեկնաբանել է օրեր առաջ մամուլում հայտնված այն լուրը, թե «Սպարտակի» ֆուտբոլիստ հայազգի Արազ Օզբիլիսի կարծիքով մարզիչն իրեն թիմի հիմնական կազմում չի ընդգրկել հայ լինելու պատճառով:
Թուրք մարզիչը հայտարարել է, որ այս պատմության պատճառով շատ հիասթափված է Օզբիլիսից և լիովին հերքել է իր կողմից ազգային խտրականություն կիրառելու հնարավորությունը:
«Մարզիկը պետք է դա գնահատի միայն որպես սպորտային որոշում: Ես նման բան երևակայել անգամ չէի կարող: Նա արդեն հրապարակավ ներողություն է խնդրել, իսկ ակումբը նրան պատժել է: Թեման ինձ համար փակված է»,- ասել է քառասնամյա թուրք մարզիչը:
Հիշեցնենք, որ օրերս թուրքական մամուլում հայտնվել էր Արազ Օզբիլիսի հարցազրույցը ռուսական «Սպորտ Էքսպրես»-ին: Ըստ այդ հրապարակման` 25-ամյա հայ ֆուտբոլիստն իբր ասել էր, թե Սպարտակի գլխավոր մարզիչ ազգությամբ թուրք Մուրադ Յաքընն իրեն և Յուրա Մովսիսյանին չի ընդգրկում թիմի հիմնական կազմ հայ լինելու պատճառով:
Ավելի ուշ Օզբիլիսը հերքել է այդ լուրը՝ հայտարարելով, որ որևէ հարցազրույցի ժամանակ ինքը նման մտքեր չի արտահայտել և որ իր խոսքերն աղավաղել են:
«Ես Թուրքիայում ծնված հայ եմ: Ես չեմ ասել, որ մարզիչն ինձ չի թույլատրում աշխատել թիմի հետ, որովհետև ես հայ եմ: Բոլորը, ովքեր ճանաչում են ինձ, լավ գիտեն, որ ես նման մտքեր չունեմ: Ուստի դադարեք օգտագործել իմ անունը քաղաքական մոտիվներով: Ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ»,- գրել է ֆուտբոլիստը «Instagram»-ում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։

Սոֆիա Յակուշինայի այդ քայլը դիվանագիտական ճգնաժամ է առաջացրել ռուս-թուրքական հարաբերություններում։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |