Տարածաշրջան11:26, 01 Մայիս 2015
Ստաբուլում մայիսմեկյան երթի մասնակիցների ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մայիսմեկյան երթի մասնակիցները ցանկացել են մուտք գործել Թաքսիմ հրապարակ, որը նախօրոք փակված է եղել ոստիկանական պատնեշով: Կոմունիստական կուսակցության մի խումբ անդամներ Թաքսիմ հրապարակի Հանրապետության հուշակոթողին մոտ գտնվող հյուրանոցից աննկատ դուրս են եկել ու արագ մոտեցել հուշակոթողին: Հրապարակում սկսել է խառնաշփոթ ինչն էլ շարունակվել է բախումների տեսքով:Հրապարակ մտած և մտնել ցանկացող խմբերի ու ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում կան բազմաթիվ ձերբակալվածներ:
Բախումները շարունակվել են նաև դեպի Թաքսիմ հրապարակի հարարակից փողոցները` դեպի հրապարակ շարժվող խմբերի ու ոստիկանների միջև:
Թուրքական ozgur-gundem լրատվական կայքի հաղորդմամբ` կան բազմաթիվ ձերբակալվածներ: Իրավական ոլորտում Թուրքիայում գործունեություն ծավալող մի քանի կազմակերպությունների համատեղ հայտարարության մեր նշվել է, որ կեսօրին մոտ ձերբակալվածների թիվը հասնում է մոտ 150-ի, որոնցից 80-ի անունները հայտնի են:
Հաղորդվում է, որ ակցիաները շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |