Մարզական07:48, 29 Ապրիլ 2015
Օզբիլիս. «Գուցե ինձ չեն խաղացնում, որովհետև ես հայ եմ, իսկ մարզիչը` թուրք»
Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը լրագրողների հետ զրուցել է «Սպարտակ»-ի հիմնական կազմից դուրս մնալու, ինչպես նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի` ռուսական թիմում խաղային պրակտիկա չունենալու մասին:
Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվակայքի` Օզբիլիսը նշել է, որ Սպարտակի գլխավոր մարզիչ ազգությամբ թուրք Մուրադ Յաքընն իրեն և Մովսիսյանին չի ընդգրկում հիմնական կազմ, հայ լինելու համար:
«Միշտ մտքովս հետևյալ բանն է անցնում. գուցե ինձ չեն խաղացնում, որովհետև ես հայ եմ, իսկ մարզիչը` թուրք,- նշել է Օզբիլիսը և շարունակել,- Յուրա Մովսիսյանի համար էլ կարող ենք այդպես մտածել: Ամեն մրցաշրջանում ամենաքիչը 15 գոլ խփող ֆուտբոլիստը հանկարծակի սկսում է կորցնել թիմում իր տեղը: Կարելի է ասել, որ այս երկրի լավագույն հարձակվողներից մեկին ուղարկել են պահեստայինների նստարան»:
Օզբլիսը նաև նշել է, որ թիմի հիմնական ֆուտբոլիստների կազմից դուրս մնալու նորությունը մարզիչից իմացել հենց ապրլի 24-ին, ինչը հայ ֆոտբոլիստը պատահական չի համարել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Վերջին անգամ Թուրքիան 2021-ին էր ընդունել արքայական մարզաձևի գրան պրիներից մեկը։ Այդ գրան-պրիում հաղթել էր ֆինլանդացի ավտոարշավարորդ Վալտերի Բոտտասը։
Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Fenerbahce»-ի հարձակվող բոսնիացի մուսուլման Էդին Ջեկոյի արած ժեստը խաղադաշտում։
«Super Liga»-ի մասնակից 1 ակումբի և թուրքական 5 այլ ֆուտբոլային ակումբի նկատմամբ կիրառվել է տրանսֆեր իրականացնելու արգելք:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Հատկանշական է, որ աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրողի արխիվներից Գումգափուի հետ կապված նկարներն առաջին անգամ են հանվում ցուցադրության:
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Թուրքական մեդիայում տարածվող լուրերի համաձայն՝ իշխող ուժի և ազգայնականների առաջնորդների միջև տարաձայնություն կա։
Քուվեյթի քաղաքացիներն 1-ին տեղն են զբաղեցնում Թուրքիայում ամենաշատ անշարժ գույք գնող օտարերկրացիների շարքում։
Ջևդեթ Յըլմազը սոցհաշվում կատարած գրառմամբ անդրադարձել է մայիսի 6-ին Իսրայելի կողմից Գազայի հատվածի ուղղությամբ իրականացված օդային հարձակմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |