Տարածաշրջան08:00, 28 Ապրիլ 2015
Թուրքերն անհանգստացած են հայկական ու հրեական կազմակերպություների համագործակցությունից

ԱՄՆ-ի Հարավային Կալիֆորնիայի համալսարանի «Shoah» հիմնադրամը հայերին աջակցում է ցեղասպանության վերաբերյալ ֆիլմեր նկարահանելու գործում: Ցեղասպանության ակտիվ ժխտողականությամբ աչքի ընկնող թուրքական «aktifmedya» լրատվական կայքը գրում է, որ սիոնիստների կողմից հիմնադրված Կալիֆորնիայի համալսարանի ենթակայության տակ գտնվող վերոնշյալ հիմնադրամի նախագահ Արի Զևն ու Հայկական ֆիլմերի հիմնադրամի հիմնադիր Մայքլ Հակոբյանը 5 տարվա համատեղ աշխատանքի արդյունքում Հայոց ցեղասպանության թեմայով արդեն 100-ավոր տեսանյութեր են արտադրվել:
Թուրքական լրատվամիիջոցը շեշտել է նաև այն հանգամանքը, որ «Shoah» հիմնադրամի կայքում տեղ է գտել Ֆրանցիսկոս Պապի կողմից արված «Դարի առաջին ցեղասպանություն» արտահայտությունը: Հիմնադրամն ապրիլի 24-ին ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ և փաստագրական նյութեր էլ է ցուցադրել:
Կայքն անհանգստություն է արտահայտել նաև Իսրայելի նախագահի նստավայրում կազմակերպված միջոցառուման ժամանակ նախագահ Ռիվլինի հետևյալ արտահայտությունից. «Հայ ժողովուրդը ժամանակակից զանգվածային սպանության առաջին զոհն է»:
Նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես չճանաչած պետություն է, սակայն այս տարի արդեն նախագահի նստավայրում ցեղասպանությանը նվիրված պաշտոնական արարողություն է կազմակերպվել: Շեշտվում է այն միտքը, որ նման աննախադեպ արարողության անցկացումը կարող է ցեղասպանության հարցում Իսրայելի դիրքորոշման մեջ փոփոխության սկիզբ դառնալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |