Տարածաշրջան08:59, 28 Ապրիլ 2015
British Petroleum-ը չի կրճատի ներդրումները Թուրքիայում

Բրիտանական նավթային ընկերություն British Petroleum-ը չի պատրաստվում լքել թուրքական շուկան: Ըստ թուրքական «milliyet»-ի` նման հայտարարությամբ` հանդես եկել նշյալ ընկերության հանրային կապերի տնօրեն Մուրաթ Լեքոմփթեն: Վերջինս նշել է, որ British Petroleum-ը չի սահմանափակելու Թուրքիայում նախատեսվող ներդրումները:
Նույն աղբյուրի համաձայն` ընկերությունը նախատեսում է Թուրքիայում ունեցած հեղուկ վառելիքի 650 կայանների թիվը առաջիկա 2 տարվա ընթացքում հասցնել 800-ի:
Նավթային ընկերության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է նաև, որ Թուրքիան British Petroleum-ի համար ռազմավարական կարևորություն ունեցող երկիր է:
«Ընկերությունը Թուրքիայում ներդրումներ է արել այնպիսի մեծ նախագծերում, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու TANAP գազատարը»,- տեղեկացրել է Լեքոմփթեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |