• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:14
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:53, 27 Ապրիլ 2015

Աղթամարի եկեղեցին ընդգրկվել է UNESCO համաշխարհային ժառանգության նախնական ցուցակում

Աղթամարի եկեղեցին ընդգրկվել է UNESCO համաշխարհային ժառանգության նախնական  ցուցակում

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող ևս 9 պատմամշակութային կոթողների հետ ընդգրկվել է UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական  ցուցակում:

Թուրքական «Taraftar» լրատվական կայքը հայտնում է, որ նշյալ եկեղեցին ճարտարապետական առումով միջնադարի հայկական արվեստի ամենավառ հուշարձաններից մեկն է:

Ներկայացնելով եկեղեցու պատմությունը՝ կայքը գրում է, որ այն կառուցվել է 915-921թթ. Գագիկ Առաջին թագավորի հրամանով, իսկ ճարտարապետը եղել է Մանվելը: Եկեղեցու պատերը զարդարված է հարթաքանդակներով, որտեղ պատկերված են  բույսեր, կենդանիներ և սուրբգրային դրվագներ:

Թուրքական լրատվամիջոցի համոզմամբ` Սուրբ Խաչ եկեղեցու ընդգրկումը UNESCO-ի համաշխարհային ժառանգության նախնական  ցուցակում կնպաստի քաղաքում զբոսաշրջության զարգացմանը:

Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր  Չելիքն ասել է, որ իրեն շատ է ուրախացրել  այդ փաստը: Նա միաժամանակ հիշեցրել է, որ Թուրքիայի իշխանությունները թույլ են տվել հայերին  Աղթամարում տարին մեկ անգամ պատարագ մատուցել:

Չելիքը նաև նշել է, որ եկեղեցու ընդգրկումն այդ նախնական ցուցակում հատկապես այս շրջանում օրինակ և «ուղերձ պիտի լինի օտարերկրկյա խորհրդարանների համար, որոնք Հայկական սփյուռքի քարոզչության ազդեցության տակ են մնացել»: Ըստ Չելիքի՝ օտարերկրյա  խորհրդարանները քաղաքականացնում են այն ցավալի դեպքերը, որոնք տեղի են ունեցել  թուրքերի և հայերի մեջ ու ցավ պատճառել երկու կողմերին էլ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
13:13, 01 սեպ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}