• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
06 Հուլիս, 2025
Կիրակի 11:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:57, 24 Ապրիլ 2015

Թուրքիայի նախագահ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարքարանին

Թուրքիայի նախագահ  Էրդողանն ուղերձ է հղել  Պոլսի հայոց պատրիարքարանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել  Պոլսի հայոց պատրիարքարանին Սբ Մարիամ եկեղեցում 1916-ից ի վեր առաջին անգամ պաշտոնապես կազմակերպված պատարագի  կապակցությամբ: Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ, որին մասնակցել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը: Վերջինս էլ, ըստ թուրքական «Ihlas» լրատվական գործակալության, Աթեշյանին է փոխանցել Էրդողանի ուղերձը:

Ապրիլի 24-ը Թուրքիայում տոնակատարության օր վերածած և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայ ժողովրդի հետ ցեղասպանության վիշտը սգալու հրավերն անպատասխան թողած Էրդողան իր հերթական ուղերձով փորձում է վստահեցնել, թե անկեղծորեն կիսում է հայության վիշտը: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի Արամ Աթեշյան,
Թուրքիայի հայերի պատրիարքի փոխանորդ,

Այս օրը, որը մեր հայ քաղաքացիների համար յուրահատուկ նշանակություն ունի, Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում իրենց կյանքը կորցրա բոլոր օսմանցի հայերին ևս մեկ անգամ հարգանքով հիշում եմ, նրանց երեխաներին և թոռներին` հղում ցավակցություններս: Մենք երախտագիտությամբ ենք հիշում հայ համայնքի՝ Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության տնտեսության, մշակույթի, քաղաքականության ոլորտում ունեցած ներդրումները: Հիվանդության պատճառով բժշկական խնամքի տակ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին առողջություն եմ ցանկանում:

Սիրելի հայ քաղաքացիներ,

Առաջին աշխարհամարտը, որ մարդկության ամենամեծ աղետներից մեկն է, Օսմանյան կայսրությունում տարբեր ազգերի պատկանող միլիոնավոր մարդկանց կյանք է խլել:
Առանց ազգային և կրոնական տարբերություն դնելու` կարեկցանքով և հարգանքով եմ հիշում բոլոր այն օսմանյան քաղաքացիներին, ովքեր այդ պատերազմի ժամանակ միևնույն պայմաններում կորցրեցին իրենց կյանքը:

Մեզ հաջողվեց հիմնել Թուրքիայի Հանրապետությունը՝ առանց մոռացության մատնելու այս ցավերը, բայց  նաև իմանալով, թե ինչպես վարվել դրանց հետ: Այսօր էլ, առանց ազգային և կրոնական խտրականության, մեր բոլոր քաղաքացիների, բարեկամների հետ միասին աշխատում և պայքարում ենք  ավելի գեղեցիկ օրերի հասնելու համար, որոնք հիմնաված կլինեն հանդարտության, խաղաղության և եղբայրության վրա:
Մենք մի մշակույթի կրողն ենք, որն այսօր կարողանում է հյուրընկալել 100 տարի առաջ աշխարհի տարբեր երկրներից մեր ընդհանուր հայրենիքը  զավթելու եկած մարդկանց թոռներին, որոնք այսօր Չանաքքալեում են  պատերազմը անիծելու և խաղաղությունն ու բարեկամությունը փառաբանելու համար:

Եվս մեկ անգամ  հայտնում եմ, որ անկեղծորեն կիսում եմ հայ համայնքի վիշտը: Ցանկանում եմ, որ իմանաք՝ մեր սրտի դռները լայնորեն բաց են աշխարհի ամեն կողմում գնտվող օսմանցի հայերի թոռների համար:

Սրտագին ողջունում եմ Ձեզ, բոլորիդ իմ սերը և հարգաններն եմ փոխանցում»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
15:24, 04 հուլ
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար
16:10, 02 հուլ
2025-ի 1-ին 5 ամսում Թուրքիայից Իսրայել արտահանման ծավալը կազմել է մոտ 394 մլն դոլար

«Հռետորաբանությունը՝ պատրվակ, իսկ առևտուրը՝ փառահեղ»,- գրել է թուրք տնտեսագետ Ինան Մութլուն։

Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն
12:20, 02 հուլ
Թուրքիան մտադիր է դառնալ տվյալների բազայի ռեգիոնալ կենտրոն

Թուրքիայի թվային ենթակառուցվածքները կվերաձևավորվեն համաշխարհային մրցակցությանը համապատասխան։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ
Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես թուրքական մզկիթ

Բացարձակապես չի նշվում, որ միջնադարյան այդ քաղաքն ու եկեղեցին հայկական են։

Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»
Պատրիարք Մաշալյան. «Եթե Ստամբուլում լինեի, կընդունեի Փաշինյանին և կհայտնեի իմ առարկությունները»

Պատրիարքարանի փակ լինելու վերաբերյալ Մաշալյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը թույլ էր տվել արարողակարգային սխալ:

Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»
Էրդողան. «Կովկասը դառնալու է խաղաղության կենտրոն»

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները
Թուրքիայում անցկացվում են «Անատոլիական արծիվ 2025» վարժանքները

Վարժանքներին մասնակցում են Ադրբեջանը, Հունգարիան, Հորդանանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։

Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքմենները պատշաճ կերպով պիտի ներկայացված լինեն Իրաքի քաղաքականության մեջ»
Թուրքիայի ԱԳՆ. «Թուրքմենները պատշաճ կերպով պիտի ներկայացված լինեն Իրաքի քաղաքականության մեջ»

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն անդրադարձել է Իրաքի Քիրքուկ քաղաքում տեղի ունեցող զարգացումներին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}