Հասարակական09:33, 22 Ապրիլ 2015
Պոլսահայ գործիչն արձագանքել է հայերի հարուստ լինելու մասին Դավութօղլուի հայտարարությանը

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները արձագանքել են Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի` վերջերս արած հայտարարությանը, որի ժամանակ նա ասել էր, թե հայերը Ստամբուլի ամենահարուստ մարդիկ են և Թուրքիայում գետտոներում չեն ապրել, ինչպես Եվրոպայի երկրներում:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Գարո Փայլանն առաջիներից է, որ արձագանքել է Դավութօղլուի խոսքերին՝ վերջինիս առաջարկելով այցելել Դոլափդերեում թիթեղյա տնակներում ապրող հայերին:
«Թուրքիայում առանց այդ էլ ընդամենը 70 հազար հայ է մնացել: Նրանցից ընդամենը 3-5 հոգին են հարուստ»,- նկատել է տվել Փայլանը:
Թուրքական «Hurriyet» թերթը հայտնում է, որ ըստ Փայլանի, իշխանական շրջանակները շփվում են հիմնադրամների ղեկավար հարուստ հայերի հետ, սակայն Թուրքիայում ապրող հայերի մեծ մասը աղքատության շեմից էլ ցածր պայմաններում է ապրում:
Փայլանը Դավութօղլուին կոչ է արել ոչ միայն իր «շրջապատի հայերի», այլև Բաքըրքոյում, Դոլափդերեում, Քյուչյուքչեքմեջեում ապրող հայերի կեսնակերպին ուշադրություն դարձնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |