• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:46
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:21, 20 Ապրիլ 2015

Պապի ելույթից հետո Ադանայում բնակվող հայ ընտանիքին թուրքերը զրկել են նպաստից

Պապի ելույթից հետո Ադանայում բնակվող հայ ընտանիքին թուրքերը զրկել են նպաստից

Ապրիլի 12-ին  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկոս 1-ին Պապը հայտարարեց, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը 1915թ-ին հայերի դեմ կատարվածն է: Պապի այս ելույթից հետո Թուրքիայում զայրույթի ու սպառնալիքների ալիք բարձրացավ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անուղղակիորեն սպառնաց, որ կարող է Թուրքիայից արտաքսել այնտեղ ապրող հազարավոր հայերին: Իսկ Թուրքիաի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ - TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը «զգուշացրեց. «Եթե այսուհետև դպրոցներում, փողոցներում կամ աշխատավայրերում մեր ժողովուրդն ատելության վրա հիմնված անօրինական ու անհանդուրժողական քայլերի դիմի, դրա պատասխանատուն, անկասկած, Պապն է լինելու»: («Milliyet»):

Ավելի ուշ պարզ դարձավ, որ նշյալ հայտարարությունները միայն սպառնալիք կամ զգուշացում չեն: Դրա ապացույցներից մեկը թուրքական ընդդիմադիր «t24.com»լրատվակայքում տեղ գտած  «Պապը Վատիկանում «ցեղասպանություն» ասաց,  Ադանայի հայ քաղաքացին գործազուրկ դարձավ» խոսուն վերնագիրը կրող հրապարակումն է:

Աղբյուրի համաձայն` Պապի ելույթից հետո Թուրքիայի Ադանա քաղաքի Դումլույան գյուղում բնակվող 59-ամյա Վաննիս Չեթինյանն ու իր ընտանիքը զրկվել են սոցիալական նպաստից: Տեղական ինքնակառավարման մարմինների պատճառաբանությունն ու մեկնաբանությունը եղել է հետևյալը. «Սրանից հետո գնացեք հայկական սփյուռիքից նպաստ ստացեք»:

Ավելի ուշ Վաննիսը նաև զրկվել է աշխատանքից, քանի որ մուսուլմաններն այլևս հրաժարվել են նրան դիմել գյուղատնտեսական աշխատանքների համար: Ադանաբնակ հայ քաղաքացին պատմել է, որ գյուղում և դպրոցում, ուր հաճախում են նրա երկու որդիները, վերջիններիս մշտապես վիրավորում ու հոգեբանական ճնշման են ենթարկում, երեխաներին ստիպում են մասնակցել իսլամի դասերին և «գյավուր» անվանում:

Վաննիս Չեթինյանի վկայությամբ՝  գյուղի հայ բնակչության մեծ մասը ցեղասպանությունից փրկվելով ապաստանել են տարբեր երկրներում, իսկ տեղում մնացածները մահմեդականացվել են: Միակ հայ քրիստոնյա ընտանիքը, որ այսօր ապրում է Ադանայի Դումլույան գյուղում, Չեթինյանների ընտանիքն է: Նրանք իսլամ չեն ընդունել և աղոթելու համար այցելում են մոտակայքի իտալական կաթոլիկ եկեղեցի, քանի որ հայ առաքելականները ցեղասպանության ժամանակ ոչնչացվել են: Տեղի մուսուլման բնակչությունը ծայրահեղ անհանդուրժողականություն է դրսևորում Չեթինյանների նկատմամբ, ընտանիքը հայտնվել է սոցիալական և հոգեբանական ծանր պայմաններում:

«Մեր մասին բղավում են, թե՝ այդ հայերին պետք է խեղդել գետում,  բոլորին պետք է մորթել, դրանց աղջիկներին պետք է բռնաբարել»,-պատմում է Չեթինյանը: Նրանց միակ ցանկությունը խաղաղ ու սեփական մշակույթով ապրելու հնարավորություն ունենալն է. «Ցեղասպանություն է եղել: Մենք թուրքերին ներում ենք, իրենք մեզ չեն ներում: Թող ճանաչեն ցեղասպանությունը, այլ կերպ խաղաղություն չի լինի: Մենք ուզում ենք համատեղ ու խաղաղ ապրել»,- ասել է Վաննիս Չեթինյանը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}