Մշակութային07:56, 18 Ապրիլ 2015
Ստամբուլում կկազմակերպվի համերգ` ի հիշատակ եղեռնի ենթարկված հայ մտավորականների

Ապրիլի 22-ին Ստամբուլում «In Memoriam 24 Nisan» խորագրով համերգ կկազմակերպվի նվիրված 1915-ին երիտթուրքերի հրահանգով ձերբակալված և մահվան ուղարկված հայ մտավորականների հիշատակին: Համերգի ընթացքում ելույթ կունենան «Քարդեշ թուրքեր» խումբը, Արա Դինքջյանը, Օնիկ Դինքջյանը, Էրքան Օզուրը, Էրթան Թեքիրը, Հասմիկ Հարությունյանը, Կարինե Հովհաննիսյանը, Հայկ Յազդջիյանը, Շահան Արծրունին, Էրման Իմահյանը, Էլեն Խաչատուրյանը և այլոք:
Ինչպես տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքը, համերգային երեկոյի ընթացքում առաջին անգամ կհնչի Զուլֆու Լիվանելիի հեղինակած «Homage to Gomidas» ստեղծագործությունը:
Համերգի ժամանակ երաժշտական կատարումներից բացի հայերեն լեզվով կնթերցվեն հատվածներ 1915-ին ձերբակալված ու աքսորի ճանապարհին սպանված արևմտահայ գրողների արձակ ու չափածո ստեղծագործություններից: Աղբյուրի համաձայն` միջոցառումը կազմակերպվելու է «Anadolu Kültür» կենտրոնի և «Kalan Müzik» կազմակերպության կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |