Տարածաշրջան07:38, 16 Ապրիլ 2015
Թուրքիայի ԱԳՆ-ն հերթական խուճապի մեջ է և մեղադրում է ԵԽ-ին

Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրախորհրդարանում (ԵԽ) Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման կապակցությամբ տարածել է գրավոր հայտարարություն: Անկարան պաշտոնապես իր բողոքն ու դժգոհությունն է հայտնել ԵԽ-ին` վերջինիս հասցեագրած կոշտ ձևակերպումներով մատնելով սեփակական խուճապի և հիստերիայի մասին:
Թուրքիա արտգործնախարարության պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ ԵԽ-ին մեղադրվում է ևս մեկ անգամ 1915- ի պատմությունը վերաշարադրելու մեջ: Բանաձևի ընդունումը որակվել է որպես ԵԽ-ի կողմից նախկինում գործած սխալի կրկնություն, ինչն իբր կատարվել է միջազգային իրավունքի խախտումով ու դուրս է ԵԽ-ի իրավասություններից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «ԵԽ-ում ընդունված որոշմանը աջակցող քաղաքական գործիչները ոչ հեռվից, ոչ էլ մոտիկից որևէ առնչություն չունեն եվրոպական արժեքների հետ»:
Ինչպես միջազգային կառույցների ու խորհրդարանների կողմից ընդունված նմանատիպ որոշումների դեպքում, այս անգամ էլ Թուրքիայի արձագանքի մեջ նշվում է, որ այս քայլը կխանգարի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը ու ավելացվում, որ կտուժեն նաև Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները:
Հայտարարության վերջում Թուրքիայի արտգործնախարարությունը եվրոպական երկրներին մեղադրական տոնով խորհուրդ է տալիս հիշել սեփական պատմության` համաշխարհային պատերազմների տարիների շրջանը.
«Լավ կլինի, որ Եվրախորհրդարանի անդամները, 1915-ի խնդրով հետաքրքրվելուց առաջ առերեսվեն սեփական պատմության հետ ու հիշեն 1-ին, 2-րդ աշխարհամարտերի ժամանակ մարդկության ամենասարսափելի ողբերգություններում ունեցած իրենց դերակատարության և պատասխանատվության մասին»:
Հիշեցնենք, որ Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած նստաշրջանում Եվրախորհրադարանն ընդունել է բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ ու թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |