08:12, 16 Ապրիլ 2015
Գերմանացի լրագրող. «Թուրքիայի արխիվները «մաքրված» չեն, կան Հայոց ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթեր»
«Թուրքական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են Հայոց ցեղասպանության իրողությունը»,- նկատում է գերմանական «Die Tageszeitung» պարբերականի ստամբուլյան թղթակից Յուրգեն Գոթշլիգը: Նա այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է իրականացնում: Անգամ գիրք է հեղինակել Հայոց ցեղասպանության գործում Գերմանիայի ունեցած դերակատարման մասին: Գոթշլիգին վիճակվել է աշխատել Ստամբուլի օսմանյան և Անկարայի ռազմական արխիվներում:
Ermenihaber.am-ի հարցին «Թուրքիայի արխիվներում հնարավո՞ր է գտնել Հայոց ցեղասպանության մասին փաստող վավերաթղթեր, թե՞ արխիվներն արդեն «մաքրված են» նմանատիպ փաստաթղթերից», գերմանացի լրագրողն ասաց. «Եվ թուրքական, և գերմանական արխիվներում կան ահռելի քանակությամբ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանությունն իսկապես եղել է: Էրդողանը հայերին հրավիրում է արխիվներն ուսումնասիրել, քանի որ ինքն էլ տեղյակ չէ թե այնտեղ ինչեր կան: Թուրքական արխիվները «մաքրված չեն», ինչպես կարծում են հայերը:
Ըստ Գոթշլիգի` Հայաստանն իզուր է մերժում Թուրքիայի առաջարկը ստեղծել պատմաբանների հանձնաժողով, քանի որ բոլոր փաստերը վկայում են ցեղասպանության իրողության մասին: Բայց նախ և առաջ հայկական կողմը պետք է գտնի համապատասխան մասնագետներ, որովհետև Թուրքիայի այդ շրջանի արխիվներն օսմաներեն են:
«Ես կարծում Էրդողանը վստահ է, որ Հայաստանը պատմաբաններ չի ուղարկի, ուստի շարունակ հայտարարում է, թե իրենց արխիվները բաց են: Բացի այդ նա նույնիսկ չգիտի էլ թե ինչեր կան իրենց արխիվներում»,- ընդգծում է Յուրգեն Գոթշլիգը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Լավագույն տասնյակի մեջ Թուրքիայի զինված ուժերը զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը։
Նախարարները մտքեր են փոխանակել պատմական «Մետաքսի ճանապարհի» կամրջի համատեղ վերականգնման շուրջ
Իզմիրի նահանգապետարանը քառօրյա ժամկետով արգելել է ցույցեր ու բողոքի ակցիաներ կազմակերպելը։
Reuters-ը գրում է, որ Իսրայելը առևտրաշրջանառության դադարեցման մասին Թուրիայի ընդունած որոշման դեմ պատասխան քայլեր է ձեռնարկում:
Նման քայլը պայմանավորված է Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-րդ տարելիցով:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |