Հասարակական07:28, 15 Ապրիլ 2015
Թուրքերն ԱՄՆ-ում թուրքական դեսպանատան դիմաց «հայկական» հերթապահություն են սկսել

Վերջին տարիներին Վաշինգտոնի թուրքական դեսպանատան դիմաց ԱՄՆ-ում բնակվող թուրքերի կողմից ապրիլի 23 իրականացվող հերթապահությունն այս տարի 10 օր շուտ է սկսվել: Պատճառը, ըստ Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ սպասվելիք միջոցառումների բազմաքանակությունն է: Նշյալ հերթապահությունը նպատակ ունի հայերին թույլ չտալ դեսպանատան հարակից տարածքում միջոցառումներ անցկացնել:
Թուրքական դեսպանատան դիմաց հավաքված թուրքերն այնտեղ են եկել բավական պատրաստված` իրենց հետ բերելով քնապարկեր, տաք սավաններ, անձրևանոցներ և սնունդ: Նրանք նույնիսկ վրան են տեղադրել դեսպանատան դիմաց:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ ԱՄՆ-ի թուրքական կազմակերպությունները, ի պատասխան ամերիկահայության ձեռնարկած գործողությունների, մի շարք ակցիաներ են իրականացնում Վաշինգտոնում, Նյու Յորքում, Տեխասում և Մասաչուսեթսում: Նրանք հանրային վայրերում և մետրոների կայարաններում թուրքամետ բովանդակությամբ վահանակներ են տեղադրում, իսկ ավտոբուսների վրա փակցնում են հայ-թուրքական համագործակցության կոչերով պաստառներ:
Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի թուրքերը նախատեսում են «Խաղաղություն և համերաշխություն» կարգախոսով քայլերթ անցկացնել, որը կսկսվի Սպիտակ տան մոտից և կավարտվի թուրքական դեսպանատան դիմաց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |