Հասարակական11:15, 10 Ապրիլ 2015
Ֆեթուլլահ Գյուլենը Հայոց ցեղասպանությունն ընդունել է 1965-ին Պոլսի հայոց պատրիարքին գրած նամակում

Թուրքական իշխանամետ «Յենի Շաֆաք» թերթի կայքում հայտնվել է սկանդալային տեղեկություն այն մասին, որ գյուլենական համայնքի առաջնորդ, իր անունը կրող իսլամական շարժման ղեկավար, քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը նախորդ դարասկզբի հայկական կոտորածները տարիներ առաջ որակել է որպես ցեղասպանություն: Իսլամական այս գործիչը թեժ առճակատման մեջ է գտնվում Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ:
Թերթին հաջողվել է ձեռք բերել 1965 թվականի մայիսի 6-ին Գյուլենի կողմից այն ժամանակվա Պոլսո հայոց պատրիարք Շնորհք Գալստյանին հասցեագրված նամակը, որտեղ նա գործածել է «մեծ ցեղասպանություն» բառակապակցությունը:
Մեկնաբանելով նամակը` «Յենի Շաֆաք»-ը գրում է, որ 1990-ականներից միջկրոնական երկխոսության թեմայով տասնայակ ժողովներ ու հավաքույթներ կազմակերպած Գյուլենի` ցեղասպանության հարցում ունեցած գաղափարները հասունացել են ոչ թե բնական ճանապարհով, այլ հենվում են տարիներ առաջ սկսված հատուկ պատրաստության վրա, ինչի առաջին ծիլերը երևում են դեռ 1960-ականներին թվագրվող այդ նամակի մեջ:
Կայքը հրապարակել է Գյուլենի ստորագրությունը կրող վերոնշյալ նամակը, որտեղ մասնավորապես ասվում է.
«Գերաշնորհ սիրելի պատրիարք Շնորհք Գալստյան, իրականում բոլոր ազգերն ու քաղաքացիները եղբայրներ են, քանզի բոլորիս նախամայրը` Եվան, իսկ նախահայրը Ադամն է: Բոլորն էլ մահկանացու են: Այդ պատճառով երկրային անցողիկ կյանքը հարկավոր է եղբայրաբար ապրել: Բոլոր կրոնները, հատկապես երկնայինները, մարդկանց համերաշխություն են խորհուրդ տալիս:
Մանկության տարիներից ու մասնագիտական գործունեության ընթացքում առիթ եմ ունեցել ճանաչելու շատ հայ ընտանիքների ու անհատների: Այն, ինչ 1915 թվականին իրականացվել է հայերի նկատմամբ, մեծ ցեղասպանություն է և դա առանց նզովելու չեմ կարող հիշել:
Կարդում եմ, թե սպանվածների ու կոտորվածների շարքում ինչպիսի մեծ մարդիկ են եղել ու հարգանքով հիշում նրանց: Կարեկցանքով դատապարտում եմ Ձեր մեծ մարգարե Հիսուսի սերունդների սպանությունը տգետ մուսուլման քաղաքացիների կողմից: Այս առիթով Ձեզ անսահման շնորհակալությունս եմ հայտնում, և Աստծուց խնդրում եմ, որ այս հողերրի արժանի զավակներ մեր հայ հայրենակիցները, հույն քաղաքացիներն իրենց սիրելի թուրք եղբայրների հետ խաղաղության ու բարեկեցության մեջ ապրեն:
Քըրքլարելիի քարոզիչ
Ֆեթուլլահ Գյուլեն»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |