Տարածաշրջան10:57, 09 Ապրիլ 2015
Ստամբուլում թողարկվել է 100.000 կեղծ անձնագիր ԻՊ-ի գրոհայինների համար

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում եղել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների համար կեղծ անձնագրեր թողարկող կենտրոն: Ստամբուլում գործել է ԻՊ-ի գրոհայինների հավաքագրման և Սիրիա տեղափոխման գաղտնի համակարգ:
Այս մասին հայտնում է թուրքական «aktifhaber.com» լրատվամիջոցը` հղում անելով թուրքական մեկ այլ «Meydan gazete» պարբերականին: Նշվում է, որ աշխարհի տարբեր երկրներից ԻՊ-ի շարքերը համալրած ահաբեկիչները նախքան Սիրիա և Իրաք մեկնելը, մեկ գիշեր մնացել են Ստամբուլում, հրահանգավորվել, ապա անցել Սիրիա և Իրաք:
Թեմայի շուրջ «aktifhaber.com»-ը զրուցել է ոմն Ա. Գ.-ի հետ, ով նախկինում աշխատել է ԻՊ-ի գրոհայինների տեղափոխմամբ զբաղվող ույղուր գործարար Թ. Նուրալիի հետ: Ա.Գ-ն հայտնել է, որ մինչև օրս թողարկվել է 100.000 թուրքական կեղծ անձնագիր, որոնց գրեթե կեսն ուղարկվել է Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան, իսկ մնացած մասը` տարբեր երկրներ: Այդ կեղծ անձնագրերի միջոցով ԻՊ-ին անդամագրվելու նպատակով բազմաթիվ զինյալներ Թուրքիայի տարածքով անցել են Սիրիա և Իրաք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |