• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 02:49
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան13:35, 08 Ապրիլ 2015

2014-ին Թուրքիայում արգելափակվել է 70.856 կայք , որից միայն 1 296-ի դեպքում է արգելանքը հանվել

2014-ին Թուրքիայում արգելափակվել է 70.856 կայք , որից միայն 1 296-ի դեպքում է արգելանքը հանվել

Օրեր առաջ Թուրքիայում արգելափակվել էին հանրահայտ YouTube , Facebook և  Twitter սոցկայքերը: Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի հավաստմամբ՝ նշյալ կայքերը միակը չեն, և ինտերնետային կայքերի ամբողջական կամ բովանդակության մի մասի արգելափակումներն էլ Թուրքիայում եզակի բնույթ չեն կրում: Անցյալ տարվա ընթացքում Թուրքիայում 44 տոկոսով աճել է արգելափակվող կայքերի քանակը:

Ըստ թուրքական «engelliweb.com» կայքում հրապարակված վիճակագրության՝ 2014թ. ընդհանուր առմամբ Թուրքիայում 23.558 կայք է արգելափակվել: Այդ թիվը 7.218-ով ավելին է, քան գրանցվել էր 2013-ին:  Իսկ ահա 2015թ. առաջին քառորդում արդեն Թուրքիայում հասցրել են արգելափակել 5.372 կայք:

Ըստ աղբյուրի՝ ցուցանիշի նման աճի հիմնական պատճառն անցյալ տարվա փետրվարին Թուրքիայում ընդունված № 5651 օրենքն է, որը նախատեսում է ինտերնետային կայքերի բովանդակության վերահսկողություն: Այդ օրենքի հիման վրա հնարավոր է դարձել Թուրքիայի Հեռահաղորդակցության և կապի վարչության կողմից կայքերի արգելափակումը՝ առանց դատարանի որոշման առկայության:

Ընդհանուր առմամբ մինչ այսօր Թուրքիայում արգելափակվել է 70.856 կայք, որոնցից 66.244-ը՝ հենց վերոհիշյալ վարչության որոշման համաձայն: Եվ միայն 20.084-ի դեպքում է, որ արգելափակումն իրականացել է դատարանի որոշման հիման վչա: Իսկ արգելանքը հանվել է ընդամենը 1.296 –ի դեպքում: Նշվում է նաև, որ այս առումով ամենաշատն արգելափակվում է YouTube վիդեոպորտալը, որտեղ տեղադրված 584 տեսահոլովակ այս պահին Թուրքիայում անհասանելի են:

Թուրքիայում խոսքի ազատության նմանատիպ սահմանափակումները քննադատվել ու դատապարտվել են Եվրամիության կողմից: Քննադատական հոդվածներ են հրապարակվել նաև տարբեր երկրների առաջատար պարբերականներում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}