Տարածաշրջան08:20, 06 Ապրիլ 2015
Թուրքական իշխանամետ թերթ. «Թուրքիան քաոսի նախաշեմին է»

Թուրքիան կանգնած է ներքին պառակտությունների և քաոսի վտանգի առաջ: Այս մասին ահազանգում է թուրքական իշխանամետ «Յենի Աքիթ» պարբերականը՝ «Երկրորդ Գեզի նախաձեռնություն. եթե այս ծրագիրը գործի, Թուրքիան մաս-մաս կլինի» վերնագրով հոդվածում:
Անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայում իրար հաջորդող տագնապալի իրադարձություններին՝ հոդվածագիրը դրանք բնորոշում է որպես «Երկրորդ Գեզիի փորձերը»:
Միջանկյալ նշենք, որ խոսքը 2013-ի հունիսին Ստամբուլի Գեզի զբոսայգու տարածքում նախատեսված անօրինական կառուցապատման դեմ որպես բողոքի ակցիա սկսված և Թուրքիայում մեծ իրարանցման ու զոհերի պատճառ դարձած հակակառավարական ցույցերի մասին է, որոնք հայտնի են «Գեզիի դեպքեր» անունով):
«Սադրիչ գործողություններ կարող են լինել: Ուշադրություն, խնդրում եմ»,- ահազանգում է թերթը:
Հեղինակը հիշեցնում է օրեր առաջ Թուրքիայի համատարած հոսանքազրկման, այնուհետև «Balyoz» գործով մեղադրյալների իրավունքների վերականգնման դեպքերը («Balyoz» անվամբ հայտնի է այն ենթադրյալ ռազմական գործողությունը, որը 2003թ. իբրև թե թուրքական կառավարության հեղաշրջման նախագիծ էր նախապատրաստել: Այս գործի շրջանակներում ժամանակին 365 հոգի էր մեղադրվել և նրանցից 325-ը ցմահ բանտարկության էր դատապարվել, սակայն ավելի ուշ պատիժները անհամեմատ ավելի մեղմացվել էին):
Հիշեցնելով նաև ստամբուլյան արդարադատության շենքում պատանդ վերցված այնուհետև հրազենային վնասվածք ստացած դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի մահը՝ հոդվածագիրը պնդում է, որ այս ամենը բոլորովին պատահական չեն:
«Մի բան միանշանակ է: Թուրքիան մուտք է գործում ճգնաժամային ընտրական ժամանակաշրջան: Այս ընտրությունները կարևոր են ոչ միայն Թուրքիայի տեսանկյունից, այլև մեր ողջ տարածաշրջանի համար, որը խեղդվում է հետզհետե փտախտի վերածվող խնդիրների մեջ»:
Ալևիական կառույց համարվող «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» ներկայիս ակտիվացումն ու գործունեություն ծավալելը ևս, ըստ հեղինակի, պատահականություն չէ: Եթե Թուրքիայում, որը դեռ չի կարողացել լուծում տալ քրդական հարցին, հիմա էլ ալևիական հարցը բարձրացվի, Թուրքիան կկորցնի մինչ այժմ ձեռք բերած իր բոլոր հաջողությունները և առնվազն 50 տարով հետ կշպրտվի:
«Հատկապես Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի կողմից արհեստականորեն ալևիների հարցը բարձրացնելու նպատակով է հիմա առաջ մղվում «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը»: Եթե ալևիների հարցը բարձրացվի, Թուրքիան միանշանակ կքայքայվի, մաս- մաս կլինի»:
Ընդգծելով, որ Անկարայի համար բացասական ուժերը ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի Թուրքիայում քաոս առաջացնելու համար, հոդվածագիրը կոչ է անում թուրքական լրատվամիջոցներին, երկրի համար ծանր և նախաճգնաժամային այս իրավիճակում զերծ մնալ հրահրիչ, լարվածություն առաջացնող և երկրում քաոս ստեղծելուն նպաստող հրապարակումներից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |