Տարածաշրջան14:31, 03 Ապրիլ 2015
Թուրք ոստիկանապետը քնել է Գալիպոլիի միջոցառումներին նվիրված ասուլիսի ժամանակ

Թուրքիայում Չանաքքալեի (Դարդանել, Գալիպոլի) մարտերի 100 ամյակի առթիվ ապրիլի 24-25-ին կայանալիք պետական տոնակատարություններն ուղիղ եթերով կցուցադրվեն քաղաքի մի քանի կետերում՝ նրանց համար, ովքեր տարածքի մարդաշատ լինելու պատճառով չեն կարողանա անմիջականորեն մասնակցել միջոցառումներին:
Ըստ թուրքական «sondakika.com» լրատվակայքի՝ այս մասին հայտարարել է Չանաքքալեի նահանգապետ Ահմեթ Չընարը՝ նախօրեին հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ՝ միաժամանակ հայտարարելով, որ Չանաքքալեի 100 ամյակի առթիվ այլընտրանքային տոնակատարությունները կկատարվեն նաև օգոստոսի 8-ին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Չանաքքալեի նահանգապետը վերահաստատել է ավելի վաղ հրապարակված այն լուրը, որ ապրիլի 24-25-ին միայն Ավստրալիայից և Նոր Զելանդիայից 10.500 հյուր է ժամանելու Թուրքիա: Գալիպոլիի միջոցառումներին սպասվում է նաև Նոր Զելանդիայի գեներա-նահանգապետի ու վարչապետի մասնակցությունը:
Ուշագրավ է այն, որ Չանաքքալեի նահանգապետի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մարզային ոստիկանության պետ Յըլմազ Օզդենը քնել է: Ոստիկանապետը շարունակել է քնել նույնիսկ այն բանից հետո, երբ գործընկերները փորձել են արթնացնել նրան: Եվ միայն սրահում առաջացած իրարանցումըն է արթնացրել Օզդենին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |