Տարածաշրջան10:40, 02 Ապրիլ 2015
Թուրքիայում 4 լրատվամիջոցի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում մի շարք լրատվամիջոցների թղթակիցներին թույլ չեն տվել մասնակցել ահաբեկչական հարձակման հետևանքով զոհված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազի հուղարկավորությանը և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի մամուլի ասուլիսին:
Թուրքական «Ռադիքալ» թերթի տեղեկացմամբ՝ սահմանված արգելքը վերաբերել է «Hürriyet», «Cumhuriyet», «Bugün», «Milat», «Taraf», «Zaman» թերթերին և «CNN Türk», «Bugün TV», «Kanaltürk», «İMC TV», «Samanyolu TV», «Cihan Haber Ajansı» ու «Doğan Haber Ajansı» լրատվական ծառայություններին:
Որպես հիմնավորում նշվել է, թե տվյալ լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ, որտեղ դատախազը նկարված է զենքը քունքին: Դավութօղլուն, այդ պահվածքն ու վերաբերմունքն անվանելով «անբարոյականություն», բացահայտ տեղեկացրել է, որ լրատվամիոցների հավատարմագրման նման կարգի հրահանգն ինքն է տվել և պատրաստ է ամեն տեսակ քննադատության:
Թուրքիայի լրագրողների միությունը հավատարմագրման սահմանափակումների մասին որոշումը քննադատող հայտարարությամբ է հանդես եկել` ասելով. «Վարչապետը հայտարարում է հասարակության միասնության և հանդուրժողականության անհրաժեշտության մասին, բայց միևնույն ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրում է անցկացնում, ինչը դեմ է լրագրողների մեջ հավասարության սկզբունքին: Խոչընդոտում է ժողովրդի տեղեկություն ստանալու իրավունքը»:
Դատախազի պանտանդառության լուսանկարները հրապարակելու համար Ստամբուլի գլխավոր դտախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների վարչությունը հետաքննություն է սկսել «Հյուրիյեթ», «Ջումհուրիյեթ», «Փոսթա» և «Բուգյուն» թերթերի նկատմամբ: Նշյալները մեղադրվում են«ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» պատանդ է վերցրել թուրք դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը, ով վարում է Բերքին Էլվանի սպանության գործը: Էլվանը զոհվել էր Գեզի զբոսայգու բախումների ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով: Ոստիկանության հատուկ գործողությունների հետևանքով զոհվել էր նաև դատախազը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |