Տարածաշրջան14:38, 02 Ապրիլ 2015
Թուրքիայի արտաքին գործերի նախարար. «Մենք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի անօրինական կարգավիճակը»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոլդովա կատարած պաշտոնական այցի ժամանակ, հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ , արտգործնախարար և Եվրաինտեգրման հարցերով նախարար Նատալի Գերմանի հետ:
Հանդիպումից հետո նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն նշել է, որ հադիպման ընթացքում քննարկվել են թուրք-մոլդովական հարաբերությունների մի շարք կարևոր ուղղությունները:
Ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Ղրիմի հարցին, և այնտեղ ապրող թաթարների կարգավիճակին:
Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է Ռուսաստանի իշխանություններին` պնդելով որ Ղրիմի` Ռուսաստանին վերամիավորվելուց հետո այնտեղ ապրող թաթարները ճնշման են ենթարկվում :Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվամիջոցի`Չավուշօղլուն որպես օրինակ` նշել է Ռուսաստանի իշխանությունների կողմից Ղրիմի թաթարներին պատկանող հեռուստալիքի փակումը:
«Մեր հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պուտինին բազմիցս տեղեկացրել էր այդ հարցերի մասին: Մենք տեղեկացրել էինք, որ պատվիրակություն ենք ուղարկելու Ղրիմ: Մենք ստեղծեցինք պատվիրակություն, սակայն այժմ ռուսական և ուկրաինական իշխանությունները տարաձայնություններ ունեն այն հարցում, թե պատվիրակությունը որ կողմից պետք է մուտք գործի Ղրիմ: Մենք հույս ունենք, որ այդ հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի և մենք այնտեղ մարդու իրավունքների խախտումները դիտարկելու և ուսումնասիրելու համար ոչ պաշտոնական պատվիրակություն կուղարկենք»:
Չավուշօղլուն մեկ անգամ ևս կրկնելով, որ Թուրքիան կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանմանը, ասել է.
«Մեր դիրքորոշումը Ղրիմի հարցում ծայրաստիճան պարզ է: Մենք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի անօրինական կարգավիճակը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |