Տարածաշրջան07:10, 01 Ապրիլ 2015
Թուրքիայում պատանդ վերցված դատախազը մահացել է հրազենային ծանր վիրավորումից

Նախօրեին դատարանի շենքում պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը: Ահաբեկիչների հետ 9 ժամ տևած բանակցությունները դրական արդյունք չեն տվել: Ոստիկանության հատուկ ջոկատայինների իրականացրած օպերացիայի արդյունքում վնասազերծվել ու սպանվել է երկու ահաբեկիչ: Օպերացիայի ընթացքում դատախազ Քիրազը կրծքավանդակի և որովայնի շրջանում հրազենային ծանր վնասվածք էր ստացել: Թեև շտապ օգնության մեքենայով նրան իսկույն տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» ներկայացուցիչները պատանդ էին վերցրել Էլվանի սպանության գործը վարող դատախազ Քիրազին հենց դատարանի շենքում: Նրանց հիմնական պահանջներն էին՝ Բերքին Էլվանին սպանած ոստիկաններին տրամադրել ուղիղ եթեր, որի ժամանակ պետք է հանդես գան խոստովանությամբ, այդ ոստիկաններին դատել ժողովրդական դատարաններում, մեկ օրվա ընթացքում հանել մեղադրանքները բոլոր այն մարդկանց վրայից, ովքեր Բերքին Էլվանի համար բողոքի ակցիաների մասնակցելու մեղադրանքով հարցաքննության են ենթարկվել, կորցրել են իրենց աշխատանքը ու ձերբակալվել:
Բերքին Էլվանը Թուրքիայի ալևի կրոնական համայնքի ներկայացուցիչներից է: Նա 2013թ. Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և ամիսներ շարունակ գտնվելով կոմայի մեջ մահացել 2014-ին: Պատանու մահը հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |