• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային11:43, 01 Ապրիլ 2015

Թուրքական ամսագրի ապրիլյան համարը նվիրված է Հայոց ցեղասպանությանը

Թուրքական ամսագրի ապրիլյան համարը նվիրված է Հայոց ցեղասպանությանը

Թուրքիայում «Evrensel Kültür» ամսագիրի ապրիլյան համարն ամբողջությամբ նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Էվրենսել» լրատվական կայքը տեղեկացնում է, որ  ամսագիրը 100-ամյա ցավը և ամոթը քննելու է պատմության, մշակույթի և արվեստի դիտանկյունից:  Հասկանալու համար, թե թուրքերը առանց հայերի ինչ են կորցրել, պետք է հարցը քննեն ոչ միայն խղճի և բանականության, այլև պատմության, լեզվի, արվեստի, արհեստների,  գրականության և մյուս «հարստությունների» պրիզմայի միջով , որոնք մարդուն մարդ են դարձնում են:

Ամսագրում հրապարակվելու են հայտնի լրագրողների, գրողների հոդվածները, որոնք կներկայացնեն հայերի բացակայությունից առաջացած դատարկությունը: Ընթերցողի դատին են հանձնվելու հոդվածներ, որոնք պատմելու են տարբեր բնագավառներում հայերի ունեցած ներդրումների մասին: Մասնավորապես բանասեր Նեջմիյե Ալփայն իր հոդվածում ներկայացնելու է լեզվագիտության բնագավառում հայ լեզվաբանների ունեցած դերի մասին՝ սկսած Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղար Հակոբ Դիլաչարից (Մարթայան) մինչև Սևան Նիշանյան:

Նաև կլինեն հոդվածներ`նվիրված թուրքական կինոյի հայ վարպետներին, թուրքական թատրոնում հայերի դերակատարությանը, հայկական երաժշտությանը,  թուրքական վիպագրության մեջ հայի կերպարին և Հայոց ցեղասպանության ընկալումներին:

Ամսագրում կներկայացվի «20 կախաղան»  հուշապատումի մասին պատմող հոդված: Հեղինակը հայ հոգևորական Գալուստ Պողոսյան է, ով գրել է 1915 թվականին Հնչակյան կուսակցության 20 անդամների մահապատժի մասին, որին անձամբ է ականատես եղել: Գիրքն  առաջին անգամ հայարեն տպագրվել է 1921 թվականին: Այժմ «Էվրենսել» հրատարակչությունը պատրաստվում է գիրքը հրատարակել թուրքերեն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}