Հասարակական10:37, 30 Մարտ 2015
Թուրքական կինոամսագրի ապրիլյան համարը կնվիրվի հայերին

Թուրքիայում լույս տեսնող «Film Arası» կինոամսագրի ապրիլյան համարը նվիրված կլինի թուրքական ֆիլմարտադրությունում իրենց ներդրումն ունեցած հայերին:
Այս մասին տեղեկացնող «CNN Türk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ ամսագիրը համապարփակ անդրադարձ է կատարելու թուրքական կինեմատոգրաֆում հայերի ունեցած դերին:
«Ամսագիրը, հարցազրույցների ու հոդվածների միջոցով թեման տարբեր տեսանկյուններից ներկայացնելով, թուրքական ֆիլմերում հայերի և հայկական ծագմամբ Թուրքիայի քաղաքացիների ունեցած ներդրումը լուսաբանող հոդվածներից բացի, ներկայացնելու է նաև 1915թ դեպքերին հայ և թուրք ֆիլմարտադրողների մոտեցումներն ամփոփող մի հետազոտություն»:
Նշյալ կինոամսագրում տեղ են գտել նաև թեմայի վերաբերյալ երկու կարևոր հարցազրույց, մեկը՝ հայտնի ռեժիսոր Թոմրիս Գիրիթլիօղլուի, մյուսը՝ կինոքննադատ Ալին Թաշչյանի հետ:
Ամսագրի «Կինոյի հայերը» վերնագրով համարը վաճառքում կլինի ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |