Հասարակական08:14, 28 Մարտ 2015
Էրդողանի հայազգի մտերիմ. «Ես փոխհատուցում չեմ ուզում, խաղաղություն եմ ցանկանում»

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի նախագահ, հայտնի գործարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից հայազգի Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե դեմ է, որ 1915-ի թեման այսչափ երկարացվի:
Թուրքական «Սթար» լրատվական կայքը գրում է, որ մինչ հայկական սփյուռքը ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ, ցույցեր է կազմակերպում, օտար երկրների խորհրդարաններում հայկական բանաձևեր ընդունել տալիս, Թուրքիայի հայտնի հայերից մեկը պատմական ուղերձների է հղում ՝ ասելով, որ այդ հարցն արդեն պետք է փակել:
«Իմ պապն էլ է մահացել այդ դեպքերի ժամանակ: Մարդկանց խաբելով, եղբորը եղբոր դեմ հանեցին: Ես ներում եմ, փոխհատուցում էլ չեմ ուզում, միայն խաղաղություն եմ ցանկանում»,- ասել է Շիրինօղլուն՝ նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումն ավելի մեծ տնտեսական եկամուտ կբերի, քան պահանջվող փոխհատուցումը:
«Կա՞ արդյոք խաղաղությունից ավելի մեծ ձեռքբերում: Երկու երկրների սահմանները պետք է բացվեն, պետք է խաղաղություն լինի»,- ընդգծել է Շիրինօղլուն:
Նա նաև նշել է, որ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության իշխանության շրջանում է հայ համայնքն ուշադրության արժանացել, հետ ստացել ազգային փոքրամասնություններին առնչվող իր իրավունքները:
Շիրինօղլուի նեկայացմամբ` ինքն Էրդողանի հետ քննարկել է նաև Թուրքիայում ապօրինի գտնվող հայերի վիճակը: Դրա շնորհիվ հիմա Գումգափըում դպրոց կա, որտեղ սովորում է մոտ 200 հայաստանցի երեխա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |