• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 04:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:41, 26 Մարտ 2015

Թուրք լրագրողների արձագանքը` Անկարայի քաղաքապետի ու նրա փաստաբանի հակահայկական ռասիզմին

Թուրք լրագրողների արձագանքը` Անկարայի քաղաքապետի ու նրա փաստաբանի հակահայկական ռասիզմին

Օրեր առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ -AKP)  անդամ, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը բողոք էր ներկայացրել Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ ռադիոլրագրող, սյունակագիր, գրող Հայկո Բաղդատի դեմ`  թվիթերյան գրառումով իրեն հայ անվանելու համար: Գյոքչեքը նման «վիրավորանքի» համար դատարանի միջոցով Բաղդատից պահանջել էր 10.000 թուրքական լիրա` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Անկարայի քաղաքապետի փաստաբանի ներկայացրած բողոքում մասնավորապես ասված է. «Զզվանք առաջացնող նման բառի կիրառումն ազգի կողմից հարգված և սիրված մարդու հանդեպ անձնական վիրավորանք է, անարգանք բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր քվեարկել են նրա օգտին, ովքեր սիրում և հարգում են նրան»:

Նման դատական գործի հարուցումը Հայկո Բաղդատն հեգնանքի էր արժանացրել` Twitter-ում գրելով. «Մելիհ Գյոքչեքն իրեն հայ անվանելու համար ինձ դատի է տվել և 10.000 լիրա փոխհատուցում է պահանջում… Շատ ենք զվարճանալու»:

Իսկ փաստաբանի՝ հայերին ուղղված վիրավորական ձևակերպումը խիստ արձագանքն է գտել թուրք լրագրողների շրջանում: Մասնավորապես, թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի սյունակագիր Այդըն Էնգինն իր «Ներեցեք, Մելիհ Գյոքչեք» երկիմաստ  վերնագրով հոդվածում նշել է, որ «Երկար տարիներ քաղաքականությամբ զբաղվող ու նաև հայերով բնակեցված մայրաքաղաքի քաղաքապետին հարիր չէ նման ատելությամբ լի արտահայտություններ կիրառել: Ավելի տրամաբանական կլիներ, եթե նա հերքեր այդ խոսքերը, ավելին՝ հեռացներ իր փաստաբանին՝ այդպիսի ձևակերպում օգտագործելու համար»: Էնգինը նաև նշել է, որ որպես լրագրող ամաչում ու նողկանք է զգում  այդ և այլ հայատյաց արտահայտությունների համար, որոնք թուրքական իրականության մեջ բազմիցս հնչեցվել են նախկին վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողների և նույնիսկ, հայկական արմատներ ունեցող անձանց կողմից:

Իսկ թուրքական «Բուգյուն» պարբերականի հոդվածագիր Օրհան Քեմալ Չենգիզը շատ ավելի խիստ քննադատության է ենթարկել Անկարայի քաղաքապետի այդ քայլը` գրելով. «Այսպիսի բան միայն Թուրքիայում կարող է լինել: Եթե Բեռլինի քաղաքապետը  «թուրք» բառն օգտագործեր այն իմաստով, ինչ իմաստով Գյոքչեքն է օգտագործել «հայ» բառը, ապա նա Գերմանիայում կհայտարարվեր «տարվա ռասիստ» և ստիպված կլիներ ազատվել իր զբաղեցրած պաշտոնից: Իսկ հրաժարական տալուց հետո էլ մարդկանց մեջ դուրս գալ չէր կարողանա: Մինչդեռ Թուրքիայում ռասիզմն ու խտրականությունը երբեք ամոթալի չեն համարվել և դրանք կիրառող մարդկանց դեմքերը երբեք չեն կարմրել»:

Չենգիզը նաև կարծիք է հայտնել, որ ապրիլի 24-ի նախօրյակին Գյոքչեքի այս պահվածքը վկայում է, որ հիմա իսկական ժամանակն է առերեսվելու անցյալի հետ: Իր հոդվածում «Բուգյուն»-ի  սյունակագիրը տարակուսանքն է հայտնում այն առթիվ, թե ինչպե՞ս օսմանյան հողերում ապրող միլիոնավոր հայերը հանկարծ  «գոլորշիացան», ի՞նչ եղավ նրանց ունեցվածքը, ինչու՞ այդ երկրի հնագույն բնակիչների անվանումը հանկարծ վիրավորական արահայտության վերածվեց:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
19:01, 12 սեպ
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը
17:45, 11 սեպ
Թուրքիայի Սահմանադրական դատարանը ուժի մեջ է թողել ամուսնալուծված կանանց 300-օրյա ամուսնության արգելքը

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
17:30, 10 սեպ
Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}