Հասարակական10:41, 26 Մարտ 2015
Թուրք լրագրողների արձագանքը` Անկարայի քաղաքապետի ու նրա փաստաբանի հակահայկական ռասիզմին

Օրեր առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ -AKP) անդամ, Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը բողոք էր ներկայացրել Թուրքիայի քաղաքացի, ծագումով հայ ռադիոլրագրող, սյունակագիր, գրող Հայկո Բաղդատի դեմ` թվիթերյան գրառումով իրեն հայ անվանելու համար: Գյոքչեքը նման «վիրավորանքի» համար դատարանի միջոցով Բաղդատից պահանջել էր 10.000 թուրքական լիրա` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Անկարայի քաղաքապետի փաստաբանի ներկայացրած բողոքում մասնավորապես ասված է. «Զզվանք առաջացնող նման բառի կիրառումն ազգի կողմից հարգված և սիրված մարդու հանդեպ անձնական վիրավորանք է, անարգանք բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր քվեարկել են նրա օգտին, ովքեր սիրում և հարգում են նրան»:
Նման դատական գործի հարուցումը Հայկո Բաղդատն հեգնանքի էր արժանացրել` Twitter-ում գրելով. «Մելիհ Գյոքչեքն իրեն հայ անվանելու համար ինձ դատի է տվել և 10.000 լիրա փոխհատուցում է պահանջում… Շատ ենք զվարճանալու»:
Իսկ փաստաբանի՝ հայերին ուղղված վիրավորական ձևակերպումը խիստ արձագանքն է գտել թուրք լրագրողների շրջանում: Մասնավորապես, թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի սյունակագիր Այդըն Էնգինն իր «Ներեցեք, Մելիհ Գյոքչեք» երկիմաստ վերնագրով հոդվածում նշել է, որ «Երկար տարիներ քաղաքականությամբ զբաղվող ու նաև հայերով բնակեցված մայրաքաղաքի քաղաքապետին հարիր չէ նման ատելությամբ լի արտահայտություններ կիրառել: Ավելի տրամաբանական կլիներ, եթե նա հերքեր այդ խոսքերը, ավելին՝ հեռացներ իր փաստաբանին՝ այդպիսի ձևակերպում օգտագործելու համար»: Էնգինը նաև նշել է, որ որպես լրագրող ամաչում ու նողկանք է զգում այդ և այլ հայատյաց արտահայտությունների համար, որոնք թուրքական իրականության մեջ բազմիցս հնչեցվել են նախկին վարչապետի, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողների և նույնիսկ, հայկական արմատներ ունեցող անձանց կողմից:
Իսկ թուրքական «Բուգյուն» պարբերականի հոդվածագիր Օրհան Քեմալ Չենգիզը շատ ավելի խիստ քննադատության է ենթարկել Անկարայի քաղաքապետի այդ քայլը` գրելով. «Այսպիսի բան միայն Թուրքիայում կարող է լինել: Եթե Բեռլինի քաղաքապետը «թուրք» բառն օգտագործեր այն իմաստով, ինչ իմաստով Գյոքչեքն է օգտագործել «հայ» բառը, ապա նա Գերմանիայում կհայտարարվեր «տարվա ռասիստ» և ստիպված կլիներ ազատվել իր զբաղեցրած պաշտոնից: Իսկ հրաժարական տալուց հետո էլ մարդկանց մեջ դուրս գալ չէր կարողանա: Մինչդեռ Թուրքիայում ռասիզմն ու խտրականությունը երբեք ամոթալի չեն համարվել և դրանք կիրառող մարդկանց դեմքերը երբեք չեն կարմրել»:
Չենգիզը նաև կարծիք է հայտնել, որ ապրիլի 24-ի նախօրյակին Գյոքչեքի այս պահվածքը վկայում է, որ հիմա իսկական ժամանակն է առերեսվելու անցյալի հետ: Իր հոդվածում «Բուգյուն»-ի սյունակագիրը տարակուսանքն է հայտնում այն առթիվ, թե ինչպե՞ս օսմանյան հողերում ապրող միլիոնավոր հայերը հանկարծ «գոլորշիացան», ի՞նչ եղավ նրանց ունեցվածքը, ինչու՞ այդ երկրի հնագույն բնակիչների անվանումը հանկարծ վիրավորական արահայտության վերածվեց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Նշվում է, որ թուրքերեը վերադառնում են Տրիպոլի և իրականացնում կապույտ հայրենիքի իրենց տեսլականը, այսինքն՝ ընդլայնում Միջերկրական ծովի նկատմամբ վերահսկողությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |