Տարածաշրջան13:29, 25 Մարտ 2015
Sabah. Ռուսաստանը Մինսկի խմբի գործընթացում կարող է կառուցողական դեր ունենալ

Թուրք սյունակագիր Իբրահիմ Քալընը թուրքական «Սաբահ» պարբերականում «Պուտինի այցը և ռուս-թուրքական հարաբերություններ» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է ռուս-թուրքական հարաբերություններում առկա առանցքային խնդիրներին:
Քալընը իր հոդվածում նշում է, որ Ռուսաստանի նախագահի` 2014թ. դեկտեմբերի 1-ին Թուրքիա կատարած այցը շրջադարձային է ռուս-թուրքական հարաբերությունների համար, քանի որ այցի ընթացքում Պուտինը բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ Ռուսաստանը հրաժարվում է «Հարավային հոսք» գազատար նախագծի շինարարությունից և պատրաստվում է իր բնական գազը Թուրքայի միջոցով մատակարարել Եվրոպային:
Հոդվածագիրը նկատել է տալիս, որ թեև այցի շրջանակներում ստորագրվել էին ռուս-թուրքական տնտեսական համագործալցության ընդլայմանը միտված մի շարք պայմանագրեր, այնուամենայնիվ, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական որոշ հարցերում Անկարահի ու Կրեմլի դիրքորոշումները չեն համընկել: Պուտինի և Էրդողանի դիրքորոշումները մասնավորապես տարբեր են եղել ուկրաինական և սիրիական ճգնաժամերի հարցում, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա հիմնախնդիրներում: Ի տարբերւություն Թուրքիայի`Ռուսաստանը կողմ է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանության պահպանմանը, քանի որ հակառակ դեպքում ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում քաոսային իրավիճակ կստեղծվի:
Հոդվածի հեղինակն անհեռանկարային է համարել Սիրիայի կառավարության ու ընդդիմության բանակցություններով երկխոսելու մասին արած Ռուսաստանի առաջարկը հետ, քանի որ Ասադի վարչակազմն ամեն անգամ տապալել է նման նախաձեռնությունները:
Հարավկովկասյան տարածաշրջանի վերաբերյալ Իբրահիմ Քալընը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը մեծ կարևորություն ունի: Ըստ նրա` Ղարաբաղի հարցի լուծումը կնպաստի թե Հայաստան-Ադրբեջան և թե Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Եվ այդ առումով Ռուսաստանը Մինսկի խմբի գործընթացում կարող է կառուցողական դեր ունենալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |