Մշակութային06:58, 25 Մարտ 2015
Հայ գեղանկարիչը Պիկասոյի «Գեռնիկա»-ի մոտիվներով հեղինակել է ցեղասպանությանը նվիրված կտավ

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում բնակվող ազգությամբ հայ գեղանկարիչ Ժակի Ղազարյանը 1915թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ հեղինակել է «Նախագիծ 1915» անվամբ մի կտավ: Այդ կտավում հին հայերեն գրառումներից ու քարտեզներից բացի տեղ են գտել նաև Ղազարյանի տատիկի ասեղնագործությունները:
Ամերիկահայ գեղանկարիչը նշել է, որ իր այդ նկարը ստեղծվել է իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» (իսպ.՝ Guernica) կտավի մոտիվներով, որտեղ Պիկասոն պատկերել էր, թե ինչպես են քաղաքացիական պատերազմի ժամանակ նացիստներն ավերում Իսպանիայի Գեռնիկա քաղաքը: «Գեռնիկա» կտավը երկար տարիներ կախված է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։ 1981 թ. այն ցուցադրվել է Իսպանիայում։ 1992 թ. այն կախվել է Մադրիդի Ռեյնա Սոֆյա թանգարանում՝ թանգարանի բացման ժամանակ։
Պաբլո Պիկասո, «Guernica)», 1937թ.
Նշվում է նաև, որ «Նախագիծ 2015» կտավի չափսերը նույնպես համապատասխանում են Պիկասոյի նկարի չափսերի հետ (349 × 776 սմ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |