Իրավական12:41, 24 Մարտ 2015
Անկարայի քաղաքապետը դատի է տվել պոլսահայ լրագրողին իրեն հայ անվանելու համար

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը պոլսահայ անվանի լրագրող Հայկո Բաղդատի դեմ հայց է ներկայացրել դատարան` այն պատճառաբանմամբ, որ Բաղդատն իրեն հայ է անվանել: Մեղադրող կողմը պոլսահայ լրագրողից պահանջել է 10.000 (շուրջ 3.900 դոլար) թուրքական լիրա որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Ավելի վաղ Հայկո Բաղդատը Twitter սոցիալական ցանցի իր էջում #melihgökçekermeniymiş հեշթեգով հետևյալ գրառումն էր կատարել. «Մայրաքաղաքը պաշտոնապես թողել են հային: Ամոթ լինի ձեզ»:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ Բաղդատի այս արտահայտություն է հենց տեղ գտել դատարան ներկայացված հայցադիմումի մեջ, որտեղ նշվում է, որ անընդունելի է Անկարայի քաղաքապետի հասցեին նմանօրինակ արտահայտություն անել:
«Ժողովրդի կողմից սիրված, հարգված մարդուն անվանել մի բառով, որը կիրառվում վատ իմաստով, ոչ միայն լրջորեն խախտում է Գյոքչեքի անձնական իրավունքները, այլև վիրավորում է նրա օգտին քվերակած, նրան աջակցող, սիրող և հարգող յուրաքանչյուր մարդու»,- նշված է հայցադիմումի մեջ:
Հայո Բաղդատն արդեն Twitter սոցկայքում պատասխանել է Գյոքչեքի՝ դատարան հայց ներկայացնելու մասին լուրերին` գրելով. «Մելիհ Գյոքչեքը 10.000 լիրայի դատական հայց է բացել իմ դեմ իրեն հայ անվանելու համար: Շատ կզվարճանանք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստուգումներն իրականացվել են մի շարք հասարակական վայրերում և ստուգվել է 420.269 անձի ինքնությունը։

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես այլընտրանքային ուղիներ դիտարկվել են Հունաստանի և Բուլղարիայի օդային տարածքները:
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Թուրքական մամուլում որպես պատճառ նշվում է իրանական նավթի ներկրումը:
JINSA-ի զեկույցում ընդգծվել է, որ Թուրքիան կործանիչների ձեռքբերման տեսանկյունից վստահելի չէ:
Նշվում է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից դեպի Հալեպ և Իդլիբ էլեկտրաէներգիա և գազ փոխադրելու 2 նոր գծի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |