Տարածաշրջան07:11, 23 Մարտ 2015
Թուրքիան Ուկրաինային 50 մլն դոլարի վարկ և 10 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի

Թուրքիան որոշում է կայացրել Ուկրաինային խոշոր չափերի վարկ և մարդասիրական օգնություն տրամադրել:
Այս մասին տեղեկացնող «ՀաբերԹուրք» լրատվական ծառայությունը հայտնում է, որ պաշտոնական այցով Ուկրաինայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանն իր այցի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Ալեքսեևիչ Պորոշենկոյի հետ: Երկու երկրների նախագահների՝ 3.5 ժամ տևած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս են կազմակերպվել:
Հանդիպման ավարտին կողմերը Թուրքիա-Ուկրաինա ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ նիստի արդունքներին վերաբերող համատեղ հայտարարություն են ստորագրել:
Ասուլիսի ժամանակ Էրդողանը տեղեկացրել է, որ Թուրքիան Ուկրաինային 50մլն դոլարի վարկ կտրամադրի, իսկ ևս 10մլն դոլար, որպես հումանիտար օգնություն, կհատկացնի իրենց բնակավայրերից տեղահանված ուկրաինացիներին:
Բացի այդ. երկու երկրների նախագահները քննարկել են նաև առևտրատնտեսական հարցեր: Թուրքիայի նախագահը մասնավորապես ընդգծել է, որ 2003թ. Ուկրաինայի հետ առևտրաշրջանառության ծավալը կազմում էր ընդամենը 1.3 մլրդ դոլար, իսկ 2014-ի տարեվերջին այդ գումարը հասել է 6 միլիարդի: Էրդողանը հույս է հայտնել, որ մինչև 2023թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը կհասնի 20 մլրդ դոլարի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |