Հասարակական11:40, 20 Մարտ 2015
Թուրքիաբնակ հայ ակտիվիստուհի. «Մեջլիսում հայ պատգամավորի բացակայությունը երկրի համար ամոթալի փաստ է»
Թուրքիայի հայկական «Նոր զարթոնք» կազմակերպությունը «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրել հայ ակտիվիստուհի Ֆիլոր Ուլուքին:
Ըստ «demokrathaber.com» լրատվակայքի՝ Ստամբուլում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ուլուքը հայտարարել է.«Ես ԺԴԿ-ում եմ, որպեսզի ոչ թե պարզապես հայերի ներկայացուցիչը լինեմ, այլ որպեսզի նպաստեմ այնպիսի քաղաքականության ստեղծմանը, որտեղ հայերն անձամբ իրենց խոսքի իրավունքը կունենան»:
Ուլուքն ընդգծել է, որ խորհրդարանում ներկայացուցիչ չունենալը հայերի համար երկար տարիներ ի վեր ձգվող խնդիր է, ինչի պատճառով հայկական համայնքի պահանջներն ու սպասելիքները անմիջականորեն չեն արտահայտվում, մի շարք հրատապ հարցեր շարունակաբար անտեսվում են և ժամանակի հետ ավելի բարդանում:
«Երկրի պատմության համար ամոթալի է այն փաստը, որ այս հողերում շուրջ հինգ հազար տարվա պատմություն ունեցող մի ազգ շուրջ 55 տարի քաղաքական ներկայացուցիչ չունի: Պատգամավորի իմ թեկնածությունն առաջադրելուս պատճառներից մեկն այն հանգամանքն է, որ ես ողջ կյանքիս ընթացքում որևէ հայ պատգամավոր չեմ տեսել այն երկրում, որտեղ որպես հայ քաղաքացի հարկեր եմ վճարում և կիրառում ընտրության իմ իրավունքը», -նշել է ԺԴԿ անդամ հայուհին:
Ուլուքը նաև նշել է, որ խորհրդարանում պատգամավորի հայ թեկնածուներ առաջադրելու շնորհիվ ԺԴԿ-ն թուրքիաբնակ հայերի հաշվին ընտրողների քանակի զգալի աճ կարող է գրանցել: Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի հայ թեկնածուն հացաստիացրել է, որ ընտրվելու դեպքում շարունակելու է պայքարել ոչ միայն Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների և խնդիրների, այլև կանանց նկատմամբ բռնությունների և կանանց իրավունքների սահմանափակումների դեմ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ 550 անդամներով: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 10 տոկոս է: 2007թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեկ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետը 5-ից կրճատվեց 4 տարվա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |