• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
14 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 04:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:37, 19 Մարտ 2015

Թուրքիայի մեջլիսում պատգամավորը հնչեցրել է Հայոց ցեղասպանւթյուն արտահայտությունը

Թուրքիայի մեջլիսում պատգամավորը հնչեցրել է Հայոց ցեղասպանւթյուն արտահայտությունը

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ- TBMM) մարտի 18-ին տեղի ունեցած հատուկ նիստը նվիրված էր Դարդանելի (Գալիպոլի, Չանաքքալե) ճակատամարտի 100 ամյակին և զոհերի հիշատակին: Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի՝ նիստի ժամանակ հնչած «ցեղասպանություն» բառը իրարանցում է առաջացրել պատգամավորների շրջանում:

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ- HDP) անունից ելույթ ունեցող պատգամավոր Լևենթ Թուզելն իր խոսքում հայերի նկատմամբ կատարվածը բնորոշել է որպես ցեղասպանություն:

Թուզելը մասնավորապես ասել է. «Մեր հայ քաղաքացիները՝ անատոլիացիները, լավ էին, երբ պատերազմում էին այնտեղ: Բայց մյուս կողմից էլ նույն ժամանակահատվածում Ստամբուլում՝ Բաբըալիում (Բարձր Դուռ), Սուլթանահմեթում, հայ մտավորականները աքսորվում էին: Եթե մենք բոլորս հպարտությամբ պարծենում ենք «Չանաքքալեն անանցանելի է» կարգախոսով  և տեր ենք կագնում այդ կարգախոսը իրենց արյամբ գրած մարդկանց ժառանգությանը, ապա պետք է նաև անդրադառնանք հայերի՝ մարտի դաշտում կռվելու, աքսորվելու և ցեղասպանության զոհ դառնալու փաստին և այն քաղաքականւթյանը, որը Հրանտի նման մտավորականի սպանությունը հնարավոր դարձրած մեր քաղաքականությանը»:

«Լևենթ Թուզելի այն պնդումը, թե Չանաքքալեի մարտերի ընթացքում հայ մտավորականներն աքսորվել են և հայերը ցեղասպանության են ենթարկվել, խաթարեց խորհրդարանում տիրող հաղթական մթնոլորտը: Թուզելի ելույթը ծափահարեց  միայն ԺԴԿ-ական Իդրիս Բալուքենը», - գրում է «Միլլիյեթը»:

Թուզելից հետո ելույթ ունեցած մի շարք այլ պատգամավորներ, այդ թվում ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ – MHP) խմբի ղեկավար Յուսուֆ Հալաչօղլուն և իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) ներկայացուցիչ  Նաջի Բողթանջըն քննադատել են ԺԴԿ-ական պատգամավորին՝ ցեղասպանություն բառն օգտագործելու և իրենց բնորոշմամաբ «ռուսների հետ համագործակցելով ապստամբություններ կազմակերպող» հայերի օգտին խոսելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին
12:53, 12 սեպ
Ֆիդան․ Կատարի դեմ հարձակումը պետք է սթափեցնի Նեթանյահուին հանդուրժողներին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում
12:22, 11 սեպ
Ըստ Ֆիդանի՝ ռեգիոնալ խնդիրները ռեգիոնալ լուծումներ են պահանջում

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
12:00, 11 սեպ
Թուրքիայի Անկարա նահանգում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը
Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուբինյաննն ու Քըլըչը

Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)
Արարատ լեռան վրա ձյունը և փոթորիկը դժվարություններ են առաջացրել լեռնագնացների համար (Տեսանյութ)

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»
Իսրայելի պաշտոնաթող գնդապետ. «Հաջորդը կարող է լինել Թուրքիան»

Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։

Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»
Սերդար Քըլըչ. «Շնորհակալություն ջերմ ընդունելության համար»

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։

Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից

Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}