Տարածաշրջան07:22, 17 Մարտ 2015
Թուրքիան ծրագրել է մինչև 2023թ. ունենալ հնարավորինս անկախ ռազմաարդյունավբերություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նպատակ ունի երկրում հնարավորինս խթանել ռազմական արդյունաբերությունը: Ըստ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության՝ Էրդողանը, ելույթ ունենալով Թուրքիայի Ռազմական տեխնոլոգիաների կենտրոնի բացման արարողության ժամանակ, հույս է հայտնել, որ մինչև 2023թ. Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում ընդհանուր առմամբ այլևս կախվածություն չի ունենա այլ երկրներից:
Էրդողանը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի արևելքում գտնվող Հայաստանն ու Վրաստանը, իսկ հյուսիսում՝ Ուկրաինան, լարված ու անհագիստ տարածքներ են, իսկ արևմուտքի հարևան Բալկանները թեև խաղաղ են, բայց ամեն րոպե այնտեղ կարող են խնդիրներ ծագել:
«Մեզ շրջապատող այս խնդիրների պայմաններում մենք հարկադրված ենք, իհարկե, ռազմական ոլորտի միջոցով ապահովել մեր տնտեսական, սոցիալական և քաղաքական անվտանգությունը»:
Ըստ Թուրքիայի նախագահի՝ վերջին շրջանում Թուրքիայի շուրջ մի շարք կարևոր իրադարձություններ են տեղի ունեցել, իսկ Թուրքիան «ամփոփվել է ինքն իր մեջ»՝ կարծես հարցերի պատասխաններ որոնելով:
«Մենք չենք կարողացել բավարար չափով ձեռք մեկնել, օգնել մեր եղբայրներին: Սարաևոյում հիսունն անց մի կին կա, որը շատ դիպուկ և խրատական մի բան է ասել: Նա ասել է.«Եթե 1990-ականների Թուրքիան այսօրվա Թուրքիայի պես լիներ, մեր հանդեպ այն կոտորածները չէին կատարվի»: Խնդիրը սա է: Ես հավատում եմ այդ խոսքերի ճշմարտացիությանը նաև Ղարաբաղի հարցում: Դա կարող է վերաբերել նաև միջինասիական մի շարք իրադարձություններին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |