Տարածաշրջան14:45, 17 Մարտ 2015
Թուրք պրոֆեսորը նշել է հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառները

Թուրքական «Kadir Has» համալսարանում կազմակերպված «Ինչու՞ է փակ հայ-թուրքական սահմանը» սիմպոզիումի հարցուպատասխան շրջանակներում հանդես է եկել համանուն համալսարանի պրոֆեսոր Միթաթ Չելիքփալան: Թուրք պրոֆեսորը, ով որպես սահմանի բացմանը խոչընդոտող գլխավոր պատճառ համարել է Ղարաբաղի հիմնախնդիրը, ոչ պակաս կարևորություն է տվել Սփյուռքի գործոնին:
Ըստ թուրքական İHA լրատվական գործակալության` Չելիքփալան ասել է, որ սփյուռքը սահմանի բացումը դիտում է Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման և փոխհատուցման տրամադրման համատեքստում, մինչդեռ իր երկիրը փորձում է այդ երկու հարցերն առանձնացնել իրարից:
Իսկ սահմանի բացման հարցոմ Հայաստանի ներկա ղեկավարության դիրքորոշումը թուրք պրոֆեսորն հետևյալ կերպ է բնութագրել. «Նրանք ցանկանում են սահմանի բացում առանց որևէ քաղաքական քայլի, այսինքն` նախ սահմանի բացում, ապա` քաղաքական քայլեր: Սակայն անցյալի փորձը ցույց է տալիս, որ այս պահին այդ մոտեցումը կիրառելի չէ: Քննարկման կարիք ունի ոչ միայն Ղարաբաղի հարցը, այլ նաև Հայաստանի և Թուրքիայի միջև առկա բոլոր խնդիրները: Ղարաբաղը սահմանի բացման համար նախապայման է: Հակամարտության լուծման հարցում Հայաստանի կատարած քաղաքական քայլը կլինի այն վերաբերմունքը, որի դեպքում Թուրքիան արձանագրությունների կիրառման ուղղությամբ գործընթացներ կսկսի»:
Ավարտելով խոսքը` Չելիքփալան նշել է, որ սահմանների բացումը տարածաշրջանում խաղաղություն կապահովվի, իսկ ժողովուրդները կսկսեն իրար ավելի լավ ճանաչել, ինչպես նաև ավելի հաճախ կարող է քննարկվել ցեղասպանության թեման:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |