Հասարակական13:27, 16 Մարտ 2015
Ստամբուլում կատարվել է հայկական հիվանդանոցի նոր շենքի հիմնարկեքը

Ստամբուլի տեղի է ունեցել անցյալ տարի փլուզված հայկական Սուրբ Հակոբ հիվանդանոցի նոր շենքի հիմնարկեքի արարողությունը: Մարտի 14-ին տեղի ունեցած արարողությանը մասնակցել են Ստամբուլի Շիշլի վարչական շրջանի ղեկավար Հայրի Ինոնյուն, Թուրքիայի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանը, ինչպես նաև պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ: Հիվանդանոցի նոր շենքում գործելու է նաև տարեցների խնամքի կենտրոն:
1831 թվականից գործող Սուրբ Հակոբ հիվանդանոցի` 1963-ին կառուցված վերջին մասնաշենքը փլուզվել էր 2014-ի մայիսի 2-ին:
Ըստ «Ագօս» հայկական շաբաթաթերթի` նոր կառուցվող հիվանդանոցը կունենա 50 հիվանդասենյակ: Հինգ հարկանի նոր շենքում կգործեն ֆիզիոթերապիայի բաժանմունք, նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ և ամբողջական ախտորոշիչ սարքավորումներով համալրված վիրահատարաններ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եթե 2024-ի հուլիսի դրությամբ Թուրքիա մեկնած հնդիկ տուրիստների թիվը 28.875-էր, ապա 2025-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը կրճատվել է՝ հասնելով 16.244-ի:

Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։

OECD-ի զեկուցի համաձայն, ընտանիքներին աջակցելու համար հատկացնում է ՀՆԱ-ի ընդամենը 0,5%-ը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Թուրքիայի նախագահը նշել է, որ այդ նախագծի կյանքի կոչման հետ միասին Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը նոր մասշտաբ կստանա:
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |