Հասարակական09:15, 14 Մարտ 2015
Տրանսսեքսուլաների սպանության թվով Թուրքիան Եվրոպայում առաջինն է

Վերջին 5 տարվա ընթացքում Թուրքիայում 34 տրանսսեքսուալ է սպանվել: Ընդ որում նման սպանությունների թվով Ստամբուլը առաջին տեղն է գրավում՝ 14 դեպք: Այդօրինակ սպանությունների ամենաշատ դեպք արձանագրվել է 2010 թվականին (8): Տրանսսեքսուալների սպանության ցուցանիշով Ստամբուլին հաջորդում են Իզմիրը, Անթալիան, Այդընը, Բուրսան, Գազիանթեփը և քաղաքամայր Անկարան:
Թուրքական «T24com.tr» կայքի տեղեկացմամբ` ընդհանուր առմամբ Թուրքիայում 2009-2014թթ. հրազենի, սառը զենքի կամ ծեծի միջոցով կատարվել է 34 տրանսսեքսուլի սպանություն: Այդ ցուցանիշով Թուրքիան Եվրոպայում առաջին տեղն է գրավել: Ընդ որում նշյալ սպանությունների 61 տոկոսը կատարվել է սուր, կտրող-ծակող գործիքների միջոցով:
Սեռական փոքրամասնությունների ստամբուլյան ներկայացուցիչ Էբրու Քըրանջըն կտրող-ծակող գործիքների գերակշիռ կիրառության փաստը մեկնաբանում է թուրքական ավանդույթներով` ասելով. «Քուրբան բայրամի» ժամանակ կենդանիների մորթին ականատես եղող երեխաները վարժվում են այդ տեսարանին»:
Մասնագիտական բացատրության համաձայն` տրանսսեսքսուալներն այն մարդիկ ենք, ովքեր հաճախակի կամ պարբերաբար, բայց բավականին երկար ժամանակ զգում են անբավարարվածություն, տհաճություն իրենց ֆիզիկական սեռից, մարմնից, սեռական օրգաններից և սեռական հատկանիշներից: Նրանք մարդիկ են, ովքեր զգում և գիտակցում են իրենց պատկանելիությունը հակառակ սոցիալական սեռին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |