Հասարակական10:02, 14 Մարտ 2015
Ստամբուլում կոչ է արվել մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման միջոցառումներին

«Եվրոպայի հակառասիստական կազմակերպությունների շարժման» (EGAM) անդամ հանդիսացող «Մարդու իրավունքների միություն»-ը (Անկարա), «DurDe» նախաձեռնությունը, (Ստամբուլ), Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հանրությանը կոչ են արել մասնակցել Հայոց ցեղասպանության հիշատակման ստամբուլյան միջոցառումներին:
«1915-2015. Եկեք բոլորս միասին Թուրքիայում հիշենք ցեղասպանությունը» խորագրով հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է. «Մենք, որպես այս հիշատակման միջոցառումները սկսած և կազմակերպած կամ այս միջոցառումներին մասնակցած եվրոպացիներ, հայեր, թուրքեր ու քրդեր, բոլոր նրանց, ովքեր կարևորում են իրականությունը, կոչ ենք անում ապրիլի 24-ին միասին խաղաղ կերպով հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին»:
Սոցմեդիայում #Remember24April1915 վերնագրով իրականացվող ստորագրահավաքի տեքստում, որը թարգմանված է 6 լեզուներով, ասվում է նաև, որ Ցեղասպանության հիշատակումը ոչ միայն հայերի ու թուրքերի, այլև ողջ մարդկության խնդիրն է: Հայտարարության մեջ ասվում է, որ այս միջոցառումները հատկապես կարևոր են երիտասարդների համար, քանզի նրանց դերն առանձնահատուկ է պատմության հետ առերեսվելու և ընդհանուր ապագա կառուցելու տեսանկյունից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |