Մշակութային14:12, 13 Մարտ 2015
Ստամբուլում տեղի կունենա Լեփսիուսի և Էնվեր փաշայի հանդիպումը ներկայացնող ֆիլմի պրեմիերան

Ստամբուլի 34-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայոց ցեղասպանության դրվագներից մեկը` գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական (աստվածաբանության դոկտոր), արևելագետ Յոհաննես Լեփսիուսի և Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի հանդիպումը քննության առնող «Homo Politicus» անվանումով կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան:
Թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվակայքի տեղեկացնում է, որ 20 րոպեանոց այդ ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը թուրքական հայտնի ամսագրերից մեկի` «Sanat ve Hayat»-ի գլխավոր խմբագիր, գրող Հաջը Օրմանն է: Ֆիլմը նկարագրում է Յոհաննես Լոփսիուսի` Հայոց ցեղասպանությունը դադարեցնելու նպատակով կատարած այցը Էնվեր փաշային և այն հիասթափությունը, որն ապրում է Լեփսիուսը նրա հետ հանդիպելուց հետո:
Ֆիլմում Լեփսիուսին մարմնավորում է գերմանացի դերասան Պետեր Վան Ստրոմբեքը, իսկ Էնվեր փաշային` գերմանաբնակ թուրք դերասան Մեհմեթ Յըլմազը: Ֆիլմը դեռևս նախագծային փուլում Երևանում մրցանակի է արժանացել Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի կողմից: Ֆիլմում օգտագործվել են ականատեսների գրավոր վկայություններ գերմանական և ամերիկյան արխիվներից, ինչպես նաև հատվածներ Էնվերի ու Թալեաթի նամակագրությունից:
Ֆիլմի համառոտ նկարագրությունը
Յոհաննես Լեփսիուսը միսիոներների անունից գործունեություն ծավալող հայտնի աստվածաբան է: Վերջինս այցելում է Էնվեր փաշայի` Ստամբուլում գտնվող շտաբ` նպատակ ունենալով քաղաքական և դիվանագիտական ճնշման միջոցով կանգնեցնել Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացվող բռնագաղթի քաղաքականությունը: Սակայն Լեփսիուսի կողմից առաջ քաշված բոլոր փաստարկները սառնասրտորեն մերժվում են Էնվերի կողմից: Հանդիպման ընթացքում մինչ Էնվերը փորձում է քայլ առ քայլ Լեփսիուսին ներգրավվել անազնիվ գործարքի մեջ, վերջինս արդեն իր համար կարևոր որոշում է կայացնում…
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |