• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:38
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Մշակութային14:12, 13 Մարտ 2015

Ստամբուլում տեղի կունենա Լեփսիուսի և Էնվեր փաշայի հանդիպումը ներկայացնող ֆիլմի պրեմիերան

Ստամբուլում տեղի կունենա Լեփսիուսի և Էնվեր փաշայի հանդիպումը ներկայացնող ֆիլմի պրեմիերան

Ստամբուլի 34-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայոց ցեղասպանության դրվագներից մեկը` գերմանացի հասարակական գործիչ, հոգևորական (աստվածաբանության դոկտոր), արևելագետ Յոհաննես Լեփսիուսի և Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշայի հանդիպումը քննության առնող «Homo Politicus» անվանումով կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան:

Թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվակայքի տեղեկացնում է, որ 20 րոպեանոց այդ ֆիլմի ռեժիսորը և սցենարի հեղինակը թուրքական հայտնի ամսագրերից մեկի` «Sanat ve Hayat»-ի գլխավոր խմբագիր, գրող Հաջը Օրմանն է: Ֆիլմը նկարագրում է Յոհաննես Լոփսիուսի` Հայոց ցեղասպանությունը դադարեցնելու նպատակով կատարած այցը Էնվեր փաշային և այն հիասթափությունը, որն ապրում է Լեփսիուսը նրա հետ հանդիպելուց հետո:

Ֆիլմում Լեփսիուսին մարմնավորում է գերմանացի դերասան Պետեր Վան Ստրոմբեքը, իսկ Էնվեր փաշային` գերմանաբնակ թուրք դերասան Մեհմեթ Յըլմազը:  Ֆիլմը դեռևս նախագծային փուլում Երևանում մրցանակի է արժանացել Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի կողմից:  Ֆիլմում օգտագործվել են ականատեսների գրավոր վկայություններ գերմանական և ամերիկյան արխիվներից, ինչպես նաև հատվածներ Էնվերի ու Թալեաթի նամակագրությունից:

Ֆիլմի համառոտ նկարագրությունը

Յոհաննես Լեփսիուսը միսիոներների անունից գործունեություն ծավալող հայտնի աստվածաբան է: Վերջինս այցելում է Էնվեր փաշայի` Ստամբուլում գտնվող շտաբ` նպատակ ունենալով քաղաքական և դիվանագիտական ճնշման միջոցով կանգնեցնել Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացվող բռնագաղթի քաղաքականությունը: Սակայն Լեփսիուսի կողմից առաջ քաշված բոլոր փաստարկները սառնասրտորեն մերժվում են Էնվերի կողմից: Հանդիպման ընթացքում մինչ Էնվերը փորձում է քայլ առ քայլ Լեփսիուսին ներգրավվել անազնիվ գործարքի մեջ, վերջինս արդեն իր համար կարևոր որոշում է կայացնում…

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)
15:26, 05 սեպ
Թուրք դաշնակահարուհին կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիա» ստեղծագործությունը (Տեսանյութ)

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
11:08, 02 սեպ
Սեպտեմբերի 7-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի

Պատարագի մատուցման նախապատրաստական ​​աշխատանքներն ընթացքի մեջ են։

Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի
17:11, 27 օգոս
Կանադան իրանցի ռեժիսորի թուրք դերասաններով ֆիլմը ներկայացրել է Օսկարի

Ֆիլմի մի մասը նկարահանվել է Թուրքիայի Նիղդե նահանգում և Կապադովկիայում:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}