Տարածաշրջան15:06, 11 Մարտ 2015
Թուրք նախարար, Թուրքիան կարող է ԵՄ-ին տրամադրել 60 հազարանոց բանակ

Եթե Թուրքիան Եվրամիության (ԵՄ) անդամ լիներ, կառույցին կտրամադրեր 60.000-անոց բանակ: Այս մասին ասել է Թուրքիայի ԵՄ անադամակցության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը: Վերջինս Թուրքիայում Չեխիայի դեսպան Պավել Կաֆկայի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Անգելա Մերկելի` ԵՄ բանակ ստեղծելու մտադրության մասին հարցին, ասել է «Եվրոպական բանակ ստեղծելու մասին Գերմանիայի վերջին հայտարարությունը հենց այն է, ինչը պակասում է ԵՄ-ին: Ես սպասում էի այդ հայտարարությանը: Սովետական միության փլուզումից հետո ստեղծված միաբևեռ աշխարհը հավասարակշռելու առումով ԵՄ-ն մեծ ներուժ ունի: Սակայն, առանց բանակի, գերուժ դառնալ հնարավոր չէ: Ես բազմիցս ասել եմ, որ ԵՄ անդամ լինելու դեպքում այդ 60.000-անոց բանակը Թուրքիան կարող էր ապահովել»:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի կայքի` թուրք նախարարը ԵՄ բանակի ստեղծումը կարևորել է հատկապես Սիրիայի, Ուկրաինայի ու տարածաշրջանային այլ հակամարտությունների տեսանկյունից:
Բոզքըրը կարծիք է հայտնել նաև, որ ներկա պայմաններում ԵՄ-ի համար նշյալ 60.000-անոց բանակը կազմավորելն այնքան էլ հեշտ չի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |