Տարածաշրջան10:10, 10 Մարտ 2015
Ահաբեկիչներից գնված նավթը վաճառվում է Թուրքիային

Եվրամիությունը (ԵՄ) սև ցուցակի մեջ է ներառել սիրիացի գործարար Ջորջ Հասվանիին: Վերջինս մեղադրվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունից նավթ գնելու և այն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին վաճառելու մեջ: ԵՄ-ը պատժամիջոցներ է կիրառել վերոնշյալ գործածարի նկատմամբ ու արգելանքի տակ առել վերջինիս նյութական կարողությունը Եվրոպայում:
Ինչպես հայտնում է թուրքական «Էվրենեսել» լրատվամիջոցը, «HESCO» ընկերության սեփականատեր Հասվանին, մերժելով իրեն հասցեագրված ԵՄ-ի մեղադրանքները, հայտարարել է, որ ԻՊ-ից գնված նավթը ոչ թե վաճառվում է սիրիական իշխանություններին, այլ Թուրքիային:
Ավելի վաղ մի շարք եվրոպական լրատվամիջոցներ, հայտնել էին, որ ԻՊ-ը 1 բարել նավթի դիմաց 25 դոլար փոխարժեքով այն վաճառում է Թուրքիային: Չնայած բոլոր մեղադրանքներին` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը պաշտոնապես հերքել էին սույն տեղեկությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Հռոմում իտալացի գործընկերոջ հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Իսրայելի կողմից Կատարի վրա ռմբակոծությանը:

Թուրքիայի արտգործնախարարի կարծիքով, միջազգային համակարգը չի կարողանում լուծել ո՛չ գլոբալ խնդիրները, ո՛չ էլ տարածաշրջանային հակամարտությունները։

Երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան ժամը 8։24-ի սահմաններում:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |