Հասարակական07:07, 09 Մարտ 2015
Թուրքիայի քաղաքացի հայուհին կարող է դառնալ ընդդիմադիր կուսակցության պատգամավորի թեկնածու

Հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացի տկն Թալին Էրգյունեշ Գազերը ցանկանում է Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) կողմից առաջադրել իր պատգամավորական թեկնածությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարական ընտրություններում:
Թուրքական «gercekgundem.com» լրատվակայքի տեղեկատվությամբ` Թուրքիայի Սուրբ Հակոբ հիվանդանոցի` հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն և Պոլսո կաթոլիկ հայ համայնքի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Լևոն Զեքիյանի` հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գազերը համապատասխան դիմում է ներկայացրել ԺՀԿ:
Կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ներկայացուցիչ 38-ամյա Գազերը, ով տիրապետում է հայերենին, իտալերենին և անգլերենին, որպես պատգամավորի թեկնածու առաջադրվելու և ընտրվելու դեպքում կլինի ԺՀԿ-ի առաջին հայ պատգամավորը և Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամավորը:
Մինչ այժմ Թուրքիայի խորհրդարանում եղել է հայ կնոջ ժամանակավոր պաշտոնավարման միայն մեկ դեպք: 1961թ. հունվարի 5-ից հոկտեմբերի 29 ընկած ժամանակահատվածում, երբ կազմվում էր նոր սահմանադրություն, հայազգի Հերմինե Գալուստյանը որպես պատգամավորի ժամանակավոր պաշտոնակատար Թուրքիայի հիմնադիր խորհրդարանում վարել է նախագահի ներկայացուցչի պաշտոնը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |