Հասարակական07:20, 24 Փետրվար 2015
Թուրքիայի բնակչության մեծ մասը դեմ է նախագահական համակարգին

Թուրքական «Գեզիջի» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել 3.840 քաղաքացիների հետ: Թուրքական «haberzamani.com» լրատվականը ներկայացրել է վերոնշյալ ընկերության հրապարակած տվյալները: Ըստ այդմ` բնակչության 76.8 տոկոսը դեմ է, որ երկրի կառավարման ձևը խորհրդարանականից անցում կատարի դեպի նախագահական համակարգ: Ընդ որում, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ - AKP) ներկայացուցիչների 62 տոկոսը ևս դեմ է նախագահական համակարգին:
Թուրքիայի բնակչության 68.9 տոկոսը կարծում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետզհետե ավելի ավտորիտար ու բռնաճնշող է դառնում: Հարկ է ընդգծել, որ նման տեսակետ են ուն ԱԶԿ-ին օգտին քվեարկածների 25.7 տոկոսը:
Ըստ այլ թեմաներով արված հարցումների` Թուրքիայի բնակչության 69.7 տոկոսը կարծում է, որ կառավարությունը կամ հանրապետության նախագահը համակարգված ձևով ճնշումներ են գործադրում մամուլի վրա:
Բնակչության 76.1 տոկոսը դեմ է քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (ԱՀԿ-MİT) երկխոսությանը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ -PKK) վերաբերող հարցերի շուրջ:
Բնակչության 67.3 տոկոսը հայտնել է, որ դժվարություններ է կրում կենցաղային հարցերում, 48.6 տոկոսը չի կարողանում հավուր պատշաճի լուծել կենցաղային խնդիրները, իսկ 21.2 տոկոսն ընդհանրապես անգործության է մատնված: Մինչդեռ ըստ պաշտոնական տվյալների` երկրում գործազրկության մակարդակը չի գերազանցում 10 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |