Հասարակական07:22, 17 Դեկտեմբեր 2014
Թուրքիայում պաշտոնավարող քուրդ գործիչը ներողություն է խնդրել հայերից

Մարդինի ազգությամբ
քուրդ համաքաղաքապետ Ահմեթ Թյուրքը Ստոկհոլմում անցկացվող սեմինարի ժամանակ ներողություն
է խնդրել ասորիներից, եզդիներից և հայերից: Ըստ թուրքական «Ռադիքալ» լրատվական կայքի՝
Ահմեթ Թյուրքը հայտնել է, որ ցավում է 1915 թվականի ցեղասպանությանը որոշ քրդական ցեղախմբերի
հանցակցության համար: Ըստ բանախոսի՝ քուրդ ժողովրդին օգտագործել են իսլամի անվան տակ:
Թյուրքը ելույթի
ժամանակ նշել է, որ ասորիները, հայերն ու եզդիները
«Քուրդիստանի» իրական տերերն են և այն որքան քրդերի, նույնքան էլ այդ ժողովուրդների
հողն է: Նա մեղադրանք է հնչեցրել առ այն, որ 1911 թվականի «Միություն և առաջադիմություն»
կուսկացության (İttihat ve Terakki Partisi՝ երիտթուրքեր) կայացրած որոշումները կիրառվել
են Թուրքիայի հանրապետության ամբողջ շրջանում և այդ ընկալումը շարունակվում է անգամ
այսօր:
Թյուրքը հայտարարել
է նաև, որ ավելի քան 30 տարի շարունակվող քրդական ազատագրական պայքարը ոչ միայն քրդերի,
այլև Մերձավոր Արևելքի բոլոր ժողովուրդների
ազատության պայքարն է:
Տեղեկացնենք,
որ ստոկհոլմյան սեմինարին սեմիներին շվեդական Սիգտունա քաղաքապետարանի կողմից հրավիրված
Մարդինի համաքաղաքապետեր Ահմեթ Թյուրքից, Ֆեբրունիե Աքյոլից բացի մասնակցել է նաև թուրք
գիտնական Ռագըփ Զարաքոլուն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։

Ընտանեկան դատարանը փաստարկել է, որ «միայն կանանց համար սպասման ժամկետի նախատեսումը վնասում է կնոջ և տղամարդու հավասարությունը։

Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Երևանում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։
Թուրքիայի Դողուբեյազըթ քաղաք ժամանած լեռնագնացները տեղացի ուղեկցող Ջումա Սալթիքի առաջնորդությամբ փորձել են նվաճել լեռան գագաթը։
Մոշե Էլադը նշել է, որ հնարավոր հարձակման դեպքում չկա որևէ երաշխիք, որ ՆԱՏՕ-ն անվերապահորեն կաջակցի Թուրքիային։
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան։
Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |